|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Եթե պաշտոնական Վաշինգտոնը չեղարկի Թեհրանի դեմ սահմանած պատժամիջոցները, ապա Իրանը պատրաստ է մեկ ժամվա ընթացքում բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի խոսքերը:
«ԱՄՆ նախագահը որոշի վերացնել պատժամիջոցները, մենք մեկ ժամվա ընթացքում բանակցություններ կսկսենք»,- պարզաբանել է նա:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Իրանն ու միջազգային «միջնորդ վեցյակը»՝ Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, իրանական միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնության էին եկել: Ընդունվել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, որի դրույթներին հետևելն ազատել է Իրանին իր նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի, Եվրամիության ու ԱՄՆ-ի սահմանած տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներից: