Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ադրբեջանը խաղաղության կողմնակից է, մենք պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը։ Ընդգծելով այս հարցում Հայաստանի կառուցողական դիրքորոշման կարևորությունը՝ հույս ունենք, որ Ֆրանսիան կաջակցի տարածաշրջանում խաղաղության օրակարգին․ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված շնորհավորական ուղերձում երկուշաբթի նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Փաստաթղթի տեքստը տեղադրված է թշնամական պետության ղեկավարի կայքում։
Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Արցախից զավթված տարածքների ականազերծման գործում Ֆրանսիայի աջակցությունը։ «Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի աջակցությունը ականազերծման գործընթացին։ Միաժամանակ, ողջունում ենք ձեր երկրի ուշադրությունը հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում անհետ կորած մոտ 4000 մեր հայրենակիցների ճակատագրի ճշտման հարցում»,- գրել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևի կարծիքով՝ քառակողմ ձևաչափով հանդիպումը և, որպես ԵՄ ներկայիս նախագահ, Ֆրանսիայի նախաձեռնած բանակցությունները հնարավորություն են տվել ամրապնդելու վստահությունը տարածաշրջանում և ապահովելու կայուն խաղաղություն ու կայունություն։