|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին` սահմանների սահմանազատման և սահմանագծման, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա: Նման համաձայնագիրը կարող է մեր տարածաշրջանը վերածել խաղաղության և համագործակցության տարածաշրջանի: Այնուամենայնիվ, մենք դեռ չենք տեսնում Հայաստանի կողմից դրական արձագանք մեր առաջարկին. ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում։
«Տրանսպորտային նախագծերը կարող են դառնալ խաղաղությանը և համագործակցությանը ծառայող ոլորտներից մեկը: Այս համատեքստում Զանգեզուրի միջանցքը, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ, նոր հնարավորություններ կստեղծի մեր տարածաշրջանի համար:
Ադրբեջանը նոր իրողություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում, և բոլորը պետք է դա հաշվի առնեն: Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և հարևանների նկատմամբ անօրինական, անհիմն տարածքային պահանջների միջև: Միջազգային հանրությունը պետք է դրական դեր խաղա այս իմաստով և հորդորի Հայաստանին՝ գիտակցել, որ խաղաղությանն այլընտրանք չկա: Պետք է վերջ տալ Հայաստանում ռևանշիզմին ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցելուն և նրա սպառազինությանը:
Հուսով ենք, որ երկար սպասված խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը վերջապես կհաստատվեն Հարավային Կովկասում: Ադրբեջանը կշարունակի իր հետևողական ջանքերը՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը և զարգացմանը՝ ծառայելով տարածաշրջանի ամրապնդմանը»,- ասել է Ալիևը: