Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Մարտի 24-ին Ստամբուլի եվրոպական մասում գտնվող Ֆաթիհ շրջանի համանուն թաղամասում գտնվող Շեհզադեբաշի մզկիթում իֆթարի անցկացման մասին հայտարարել է «մեծ արեւելյան ռեյդերների» ասոցիացիայի (Büyük Doğu Akıncıları Derneği կամ BD) ղեկավար Մեհմեդ Ալի Բայրամը՝ «Մեծ Արեւելքի ռեյդերների իսլամական ճակատ» (IBDA-C) ահաբեկչական կազմակերպութան (büyük Doğu Akıncıları Derneği կամ BD) առաջնորդը: Ավելի վաղ, հանդես գալով մտացածին մեղադրանքներով, Բայրամը կրքեր էր բորբոքել սոցցանցերում․ «հասարակոթյունը տեղյակ է այն վայրագությունների մասին, որոնք իսլամի թշնամիների խումբը կազմակերպել էր Շեհզադեբաշի մզկիթում: Այսօր երեկոյան մենք այնտեղ ընդհատելու ենք մեր պահքը, որպեսզի ցույց տանք, որ նման անպատվությունը անպատիժ չի մնալու։ Մենք հրավիրում ենք բոլոր հավատացյալ մահմեդականներին պաշտպանել մեր սուրբ վայրերը սուրբ ռամադան ամսվա ընթացքում»: Ասոցիացիան նաեւ անհիմն հայտարարություններ է տարածել այն մասին, որ ցուցարարները մզկիթի բակում ալկոհոլ են օգտագործել:Բայրամի հրահրիչ կոչն ամրապնդվել է իշխող կուսակցության համոզված կողմնակից, Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլի հայտարարությամբ, որը նույն օրն ավելի վաղ հրապարակել էր երկու թեթեւ վնասված տապանաքարերի լուսանկարներ՝ աներկբա եզրակացությամբ. «Հանցագործները արժանի պատիժ կկրեն»։ Չնայած վանդալիզմի կամ նպատակաուղղված հարձակումների ապացույցների բացակայութանյը, կառավարամետ ԶԼՄ-ները եւ ԱԶԿ-ի պաշտոնյաները սկսել են տիրաժավորել այդ լուրերը՝ դրանով իսկ ուժեղացնելով լարվածությունը հասարակության մեջ։
Ավելի ուշ Բայրամը հայտարարել է՝ իրենք չեն հավաքվելու մզկիթում Թուրքիայի ներքին գործերի նախարարի եւ Ստամբուլի նահանգապետի անձնական խնդրանքից հետո: Սակայն, չնայած այս հայտարարությանը, մարտի 24-ին բազմաթիվ «ռեյդերներ», յանուամենայնիվ, հավաքվել էին Շեհզադեբաշի մզկիթում։ Երբ պարզ դարձավ, որ ցուցարարները ոչ մի վնաս չեն պատճառել, ամբոխը ցրվեց՝ վանկարկելով կարգախոսներ: Ավելի ուշ սոցիալական ցանցերում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ IBDAC-ի կողմնակիցները ֆուտբոլ են խաղում մզկիթում ոստիկանների հետ միասին, ինչը լրացուցիչ հարցեր է առաջացրել իրավապահ մարմիններից նրանց ստացած աջակցության վերաբերյալ:
Մինչդեռ ԶԼՄ-ներում հայտնվել են նոր կադրեր, որոնցում մզկիթի իմամ Շեհզադեբաշին աջակցություն է հայտնում մզկիթի ներսում գտնվող խմբավորմանը՝ ակնարկելով, որ ջիհադիստները հաղթել են Սիրիայում եւ սպառնալով ցուցարարներին հայտարարություններով, որ նրանք ճնշվելու են երկաթե բռունցքով: Հաջորդ օրը BD-ն հուզիչ հայտարարություն տարածեց. «Բողոքի ցույցերի ավարտը ցույց տվեց, որ այս ժողովուրդը չի հանդուրժի անհարգալից վերաբերմունքն իր պաշտամունքի վայրերի նկատմամբ: Մենք մեր երախտագիտւթյունն ենք հայտնում բոլոր երիտասարդ մահմեդականներին, ովքեր մեր կողքին կանգնեցին մեր մզկիթները պղծողների դեմ»: Ընկերակցությունը շարունակեց փոքր հանդիպումներ անցկացնել մզկիթի բակում, մինչեւ որ բողոքի ցույցերը մարեցին մարտի 26-ին, երբ Բայրամը դիմեց ամբոխին` հայտարարելով. «Եթե այս մզկիթը նորից պղծվի, մենք պատրաստ ենք զոհաբերել մեր կյանքը եւ անհրաժեշտության դեպքում խլել ուրիշների կյանքը»:
Մինչդեռ Էրդողանը, ժամանակ չկորցնելով, իր հրապրակային ելույթներում տարվեց գերեզմանոցի ենթադրյալ պղծմամբ։ Բազմիցս հիշատակելով այս միջադեպը՝ նա մեղքը բարդել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցւթյան եւ նրա առաջնորդի վրա: Մարտի 26-ին, դիմելով օրենսդիրներին, Էրդողանը չարագուշակ զգուշացրեց. «Լսիր ինձ, Օզգյուր Օզել, մի օր ինչ-որ մեկը նույն կերպ կսարքի քո գերեզմանը, իսկ մյուսները կգան այն քանդելու»: Ի պատասխան ԺՀԿ առաջնորդը նշված գերեզմանատուն կատարած իր արշավի արդյունքում եզրակացրել է, որ այնտեղ, ի հեճուկս Էրդողանի պնդումների, զգալի վնասներ չկան։
«Սուլթանի» հռետորաբանությունը հիշեցնում է նրա մարտավարությունը 2013 թ-ին «Գեզի պարկի բողոքի ցույցերի» ժամանակ, երբ նա ցուցարներին մեղադրեց մզկիթում ալկոհոլ օգտագործելու եւ փարանջա հագած կնոջ վրա հարձակվելու մեջ. հետագայում հերքված հայտարարությունները մաս էին կազմում ընդդիմությանը վարկաբեկելու եւ նրա դեմ կոշտ բռնաճնշումներն արդարացնելու ավելի մեծ ջանքերի:
Թեեւ մարտի 26-ին Ստամբուլի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիաների դադարեցումից հետո լարվածությունը փոքր-ինչ թուլացավ, կառավարությունը եւս մեկ անգամ հիշեցրեց հանրությանը, որ նման իրավիճակներում կարող են ներգրավվել նաեւ արմատական խմբավորումներ: Անկեղծ ասած, նման պրակտիկան ամենեւին էլ սենսացիա չէ՝ լինելով թուրքական քաղաքական մշակույթի անբաժանելի մասը դեռ Էրդողանից շատ առաջ (1980ի էվրենյան հեղաշրջումից առաջ եւ հետո, եւ այլն)։
IBDA-C-ն ճանաչված ահաբեկչական կազմակերպություն է, որը կապված է ալ-քաիդայի հետ եւ հայտնի է Թուրքիայում մի շարք աղմկահարույց ահաբեկչությունների (ներառյալ 2003 թ-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյւնները, որոնք ուղղված էին սինագոգներին, Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությանը եւ HSBC բանկին, ինչպես նաեւ 2008 թ-ին ԱՄՆ գլխավոր հյուպատոսության վրա կատարված հարձակումը) հետ: Հետախուզության 2009 թ-ի գաղտնի զեկույցում ասվում է՝ թրքական իշխանությունները ձերբակալել են IBDAC-ի ավելի քան 1186 զինյալների եւ առգրավել զենք, նռնակներ եւ պայթուցիկ նյութեր հակաահաբեկչական գործողությունների ընթացքում: Սակայն Էրդողանի ամենակարողության ամրապնդման հետ մեկտեղ խումբը ստանում է «երկրորդ շունչ», իսկ նրա հետեւորդները օգտվում են պետական պաշտպանությունից եւ նույնիսկ որոշ լուրջ դիրքեր են զբաղեցնում։
Էրդղանի կառավարման տարիներին տարածում գտավ պետական պայմանագրերի եւ մրցույթների կատարման ընթացքում ծախսերի արհեստական ուռճացման բնորոշ սխեման: Այս մանիպուլյացիան կոռումպացված գործարարներին եւ քաղաքական գործիչներին փողերի լվացման հնարավորություններ ստեղծելու համար է։ Որոշ դեպքերում բիզնեսի սեփականատերերի համար նախատեսված պետական միջոցների մի մասն ուղղվել է վերահսկվող հիմնադրամներին եւ ասոցիացիաներին՝ արդյունավետորեն ֆինանսավորելով նրանց գործունեությունը: Նմանատիպ մարտավարություն է կիրառվել նաեւ Թուրքիայում IBDA-C բջիջների ֆինանսավորման ժամանակ, օրինակ՝ IBDA-C -ի դատապարտված անդամ ոմն Մեհմեթ Սեդաթ Թակթակին պատկանող ընկերւթյան հետ կնքված պայմանագրերի միջոցով։ Թուրքական ԶԼՄ-ների կողմից 2011 թ-ից ի վեր հայտնաբերվել է նման բնույթի 26 պետական պայմանագիր՝ 861,6 մլն թրքական լիրա ընդհանուր արժեքով, սակայն համարվում է, որ փաստացի արժեքը կարող է շատ ավելի բարձր լինել, քան զեկույցում նշված թիվը: Կան հավաստի պնդումներ, որ վերոնշյալ ընկերությանը հատկացված միջոցների մի մասը հնարավոր է ուղղվել է IBDA -կ-ի հետ կապված գործառնոթյունների ֆինանսավորմանը:Էրդողանն անձամբ հետեւել է բանտից ծայրահեղականների եւ նրանց պարագլուխների, այդ թվում՝ խմբավորման տխրահռչակ հանգուցյալ առաջնորդ Սալիհ Իզզեթ Էրդիշի (Սալիհ Միրզաբեյօղլու) ազատ արձակմանը, որը ցմահ ազատազրկման էր դատապարտվել ահաբեկչության մեղադրանքով: Միրզաբեյօղլուն ազատ է արձակվել 2014 թ-ին՝ Էրդողանի կառավարության կողմից նշանակված դատավորների կողմից անցկացած վիճահարույց կրկնակի դատավարությունից հետո: Այսօր IBDAC-ի հետ կապված անձինք զգալի ազդեցություն են ունենում, իսկ մյուսները նույնիսկ պաշտոններ են զբաղեցնում պետական հաստատություններում:
Էրդողանի կառավարությանը հաջողվել է դադարեցնել խմբի լրտեսումը 2014 թ-ի հունվարին, երբ զանգվածային զտումներ է իրականացրել ոստիկանության վարչությունում՝ Թուրքիայի գլխավոր իրավապահ մարմնում՝ աննախադեպ կադրային վերադասավորումներով եւ բազմաթիվ պաշտոնանկություններով: Մաքրումը հաջորդել է 2013 թվականի դեկտեմբերին անցկացված կոռուպցիոն հետաքննույուններին, որոնց ընթացքում Էրդողանին, նրա ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ նրա գործարար եւ քաղաքական գործընկերներին մեղադրանք է առաջադրվել Իրանի դեմ պատժամիջոցները խախտելու համար եւ այլն:
Այդ ժամանակից ի վեր IBDAC ցանցերն ընդլայնվել են՝ գործելով անպատիժ եւ հաղորդվում է, որ համագործակցել է MIT հետախուզության հետ՝ ջիհադիստներին մոբիլիզացնելու համար ներքին եւ արտերկրում: Կազմակրպությունը առանցքային դեր է խաղացել կրիտիկական պահերին փողոցային անկարգությունների կազմակերպման գործում՝ հաճախ հանդես գալով որպես Էրդողանի կառավարության ոչ պաշտոնական ստորաբաժանում՝ ընդդիմադիր գործիչներին վախեցնելու համար:
Չնայած Միրզաբեյօղլուն կյանքից հեռացավ 2018 թ-ին, նրա շարժումը, կարծես, դեռ բավականին արմատավորված է Թուրքիայի իսլամիստական քաղաքական լանդշաֆտում: 2020 թ-ի հուլիսին այն ժամանակվա պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը եւ էներգետիկայի նախկին նախարար Թաներ Յըլդըզը այցելեցին նրա գերեզմանը, ինչը վկայում է խմբավորման հարատեւ ազդեցության մասին: Կարելի է չկասկածել, որ «ռեյդերների» եւ նրանց արարքների մասին մենք դեռ բազմիցս կլսենք։
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի