կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-19 10:43
Քաղաքական

Դամբանական. թավշյա իշխանությունը հեռանում է առանց ընդդիմության զգալի ճնշման, իր իսկ ստեղծած արհեստական օրակարգն իրեն կերավ. «168 ժամ»

Դամբանական. թավշյա իշխանությունը հեռանում է առանց ընդդիմության զգալի ճնշման, իր իսկ ստեղծած արհեստական օրակարգն իրեն կերավ. «168 ժամ»

«Վերջին օրերի ինտենսիվ զարգացումները ստիպում են ենթադրել, որ, ամենայն հավանականությամբ, նոր, 2020 թ․ կապակցությամբ՝ հայ ժողովրդին կշնորհավորի ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ մի ուրիշ մարդ։

Արթուր Վանեցյանի, Վալերիյ Օսիպյանի և սպասվող մի շարք այլ հրաժարականները կառավարման տեխնոլոգիաների հայտնի այն պաշտոնանկությունները չեն, երբ ղեկավարն ազատվում է իր թիմից, մի կողմից՝ նրա վրա իր ձախողումները բարդելու համար, մյուս կողմից՝ հպատակներին հույս տալով, որ ինքը սկսում է մաքուր էջից, ուրեմն ամեն ինչ լավ կլինի։ Այս դեպքում նախարարներն ազատվեցին իրենց շեֆից ու նրա ձախողումների պատասխանատվությունից, և պաշտոններից դուրս եկան ավելի բարձր վարկանիշով ու պատվով, քան վարչապետը։

Այս պայմաններում ուժայինների ու այլ պաշտոններ զբաղեցնելու կգնան միայն կատաղի իմքայլականները, որոնք ռեժիմը պահպանելու համար պատրաստ են կրակելու վերջին փամփուշտը։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը մի փոքր բռնապետություն կբեմադրի, ինչը չի աշխատի, քանի որ նոր ուժայինները պարզապես չեն հասցնի իրավիճակին տեղեկանալ ու տիրապետել։ Դրան գումարվելու է դժգոհությունը գազի գնի բարձրացման կապակցությամբ, ղարաբաղյան հարցով աշնանային բանակցությունները ու մի քանի այլ ամուլսար, որոնց մասին դեռ տեղյակ չենք, քանի որ չեն պայթել, բայց, որ նրանք կան՝ անկասկած է։ Սակայն մի փոքր արնաթողությունը, անգամ՝ զոհերն էնդշպիլում չեն բացառվում, քանի որ ռեժիմը գտնվում է պանիկայի մեջ, և պատրաստ է անգամ անհույս քայլերի։

Թեև պնդումը, թե մենք իրականացրինք աշխարհում միակ անարյուն ու թավշյա հեղափոխությունը, փոքր-ինչ կասկածելի է, սակայն ակնհայտ ֆանտաստիկ փաստ է, որ այդ թավշյա իշխանությունը հեռանում է առանց ընդդիմության զգալի ճնշման։ Իշխանությունը մնացել է իր իսկ ստեղծած օրակարգի տակ՝ Ամուլսար, Քոչարյանի կալանավորում, Սահմանադրական Դատարան, և առանց ընդդիմության կողմից մատով իսկ դիպչելու, փլուզվելու է այս պրոբլեմների ծանրությունից։ Զավեշտալի փաստ է, որ 1,5 տարվա ընթացքում իշխանությունը քայլ անգամ չարեց Հայաստանի իրական խնդիրներին մոտենալու համար, իսկ իր ստեղծած արհեստական օրակարգն իրեն կերավ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։