|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Ջավախքում հանրապետական կարեւորության ճանապարհների վերակառուցման աշխատանքները գլխավորապես թուրքական եւ ադրբեջանական ընկերություններն են իրականացրել:
Թուրք-ադրբեջանցի շինարարները նույնիսկ իրենց ավաններն են ստեղծել այս տարածքում, վրաց-թուրքական սահմանի մոտ հողակտորներ են գնում: Եվ դեռ սպասվում է, որ առաջիկայում 13 հազար թուրք-մեսխեթներ են վերաբնակեցվելու Ջավախքում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Նրա խոսքերով` այս խնդիրը ոչ միայն հայերին, այլեւ վրացական իշխանություններին պետք է մտահոգի:
Թուրքերը չեն թաքցնում իրենց հավակնությունները Ջավախքի եւ Աջարիայի նկատմամբ` համարելով, որ դրանք թուրքական հողատարածքներ են, եղել են Օսմանյան կայսրության սահմաններում: