Փոխարժեքներ
27 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.18 |
EUR | ⚊ | € 412.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.49 |
GEL | ⚊ | ₾ 141.75 |
Հիշեցնենք՝ մի քանի հազար կիլոմետր երկարությամբ եւ տարեկան մինչեւ 40-45 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ այս նախագիծը մշակվել է Թուրքիայի եւ Քաթարի կողմից Իտալիայի, Նիդեռլանդների եւ Գերմանիայի մի շարք ընկերությունների մասնակցությամբ 2000-ականների սկզբին: Ենթադրվում էր՝ այս հիպոթետիկ զարկերակի երթուղու մոտ մեկ քառորդը բաժին կընկնի Սիրիայի հյուսիս-արեւելքից դեպի Թուրքիայի հարավ-արեւելք գործող գազատարին, այնուհետեւ թուրքական բաշխիչ տերմինալներով դեպի հարավային եւ արեւելյան Եվրոպայի երկրներ՝ «խողովակի» հզորության պլանավորված աճով (Ռուսաստանի համախառն մասնաբաժինը ԵՄ խողովակաշարային եւ հեղուկացված բնական գազի ներմուծման մեջ այժմ կազմում է 15% - ից պակաս, մինչդեռ Քաթարի գազի մասնաբաժինը ներմուծման մեջ կազմում է ընդամենը 5%՝ չնայած երկրի հսկայական պաշարներին (ըստ Oil & Gas Journal-ի՝ 2011 թ-ի հունվարի 1-ի դրությամբ դրանք գնահատվել են մոտ 25,4 տրիլիոն խորանարդ մետր՝ համաշխարհային հայտնի պաշարների 14% - ը, երրորդ տեղը աշխարհում): Խողովակաշարային գազի պոմպային արժեքը մեծանում է, քանի որ հետաքրքրությունը մեծանում է Պարսից ծոցում Քաթարի բնական գազի հսկայական չօգտագործված պաշարների նկատմամբ):
Ոչ պաշտոնապես հաղորդվել է՝ իրավիճակը հանգել է քաթարա-թուրքկան նախագծին աջակցելու «Ասադի ռեժիմի» դժկամությանը (ավելին, 2009ին Սիրիան հայտարարեց սեփական «չորս ծովերի ռազմավարության» մասին, որն ուղղված էր երկիրը Պարսից ծոցի, Սեւ ծովի, Կովկասի եւ Միջերկրականի միջեւ գազային հոսքերի տարանցիկ կենտրոնի վերածելուն եւ ենթադրում էր Սիրիայով անցնող 6300 կմ գազատարների օգտագործում, ինչպես նաեւ Արաբական գազատարի (AGP) կառուցում: Մայրուղին, որի շինարարությունը սկսվել էր 2003 թվականին, պետք է Եգիպտոսը միացներ Թուրքիային, յնաուհետև Եվրոպային, սակայն 2011 թ-ին բռնկված զինված դիմակայությունը խանգարեց դրա ավարտին): Այնուհետեւ հայտնվեց այլընտրանքային նախագիծ Քաթարից Սաուդյան Արաբիայով, այնուհետեւ Իրաքից Թուրքիա եւ այնուհետեւ Բալկաններ։ Այնուամենայնիվ, այս մայրուղու երկարությունը եւ ստուգման համար դրա ներդրումային արժեքը մեկ քառորդով եւ գրեթե մեկ երրորդով ավելին էին, քան Տրանսսիրիան: Իսկ Բաղդադի իշխանությունները նախընտրեցին աջակցել նախ Իրան – Իրաք – Սիրիա միջսահմանային գազատարին, ինչը թույլ կտար արտահանել նաեւ իրաքյան գազը, տվյալ դեպքում՝ հեղուկացված, քանի որ սիրիական ափերին Այս նախագիծը նախատեսում էր հեղուկացված գազի գործարանի եւ արտահանման տերմինալի ստեղծում (ի դեպ, հասկանալի պատճռներով այս նախագիծը հազիվ թե իրականանա տեսանելի հեռանկարում)։
«Ասադի հեռանալուց հետո Անկարան ռեւանշի շանս ստացավ Քաթարի նախագծի շուրջ, – մատնանշում են Թուրքիայի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների հիմնադրամում (SETA): - Մենք պետք է պատրաստ լինենք դրան»: - Թուրքական կողմը մոտ ժամանակներս կարող է վերսկսել քաթարական գազի տեղափոխման նախագիծը։ Ընդ որում՝ Սիրիայի նորաստեղծ «փրկության կառավրության «աջակցությամբ»։ Նշվում է նաեւ՝ Թուրքիան այս նախագծի իրականացմամբ «կդառնա Եվրոպայի համար խոշորագույն գազային հանգույցը, իսկ քաթարական գազն էլ ավելի մեծ ծավալներով (ԵՄ-ին կատարական հեղուկացված գազի աճող մատակարարումների հետ մեկտեղ) կմտնի ովրոպական շուկա՝ փակելով էներգետիկ ոլորտում Մոսկվայից Բրյուսելի կախվածության դարաշրջանը»։
Հատկանշական նշում․ Այս նախագծին, սըտ առկա տեղեկատվության, նախապես ներգրավախ է «տարանցիկ» Սաուդյան Արաբիան՝ Պարսից ծոցի ափին բնական գազի իր պաշարներով, որոնք ենթադրաբար հեղուկացվում են Քաթարի, Բահրեյնի եւ Քուվեյթի հետ սահմանազատման գծերի մոտակայքում: Միեւնույն ժամանակ, չի բացառվում Էր Ռիադի համատեղ մասնակցությունը Դոհայի հետ միասին այնպիսի նախագծի ֆիննսավորմանը, որի ընդհանուր ներդրումային արժեքը դեռեւս 2008-2009թթ.գնահատվել է ավելի քան 20 մլրդ դոլար։ Պետք է ենթադրել, որ ընդհանուր բիզնես-հետաքրքրությունը կնպաստեր Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի կառավարող ընտանիքների միջեւ հակասությոնների մեղմացմանը, որոնք բազմիցս հանգեցրել են փոխադարձ պիկրումների, ընդհուպ մինչեւ դիվանագիտական հարաբերությունների խզումը (2017 Քաթարի երկրորդ ճգնաժամ)։
Ավելի քան տասը տարի, ինչ Սիրիայում շարունակվում էին ռազմական գործողությունները, որոնք փոխարինվեցին անկայուն հավասարակշռությամբ, իսկ Քաթարը շեշտը դրեց արտահանման համար գազի հեղուկացման վրա (ավելի թանկ, քան խողովակաշարային մատակարարումները), վաղեմի նախագծի մասին առանձնապես չէին հիշում, սակայն այժմ իրավիճակն ակնհայտորեն փոխվում է։ Այսպես, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Ռուսլան Սաֆարովը կարծում է․ «չի կարելի հաշվից ամբողջությամբ դուրս գրել Սիրիայով անցնող գազատարի նախագիծը։ Նույնիսկ այնպես չէ, որ Քաթարը նորից կցանկանա դիվերսիֆիկացնել իր արտահանումը, որն այժմ հաջողությամբ կառուցված է հեղուկացված գազի մատակարարումների առումով։ Պարզ է՝ նրա համար Ասիան առաջնային շուկա է ... գոյություն ունի Հյուսիսային / Հարավային Պարսի գերխոշոր հանքավայր, որը գտնվում է Քաթարի եւ Իրանի տարածքային ջրերում (առավել խոշոր պաշարները գտնվում են այդ հանքավայրի Քաթարի հատվածում): Եթե այնտեղից գազատարը դեպի Թուրքիա տանեն նրա գազային հանգույցի համար, սա շատ ձեռնտու է Անկարայի համար»։ Ըստ այդմ՝ «քաթարական գազի տարանցումից ստացված հասույթը, ինչպես նաեւ թուրքական հանգույցում ածխաջրածինների բարձր ծավալը շատ օգտակար կլիներ Թուրքիայի համար», որը որակապես ամրապնդեց կապերը աթ- Թանի դինաստիայի հետ։ 2017-ին՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի եւ Եգիպտոսի հետ Դոհայի դիվանագիտական առճակատման գագաթնակետին, հայտարարվեց էմիրության տարածքում գտնվող թուրքական ռազմաբազան վերահսկող համատեղ հրամնատարության ստեղծման մասին, որն ունի ավելի քան 3 հազար զինծառայող: Քաթարում մշտական հիմունքներով տեղակայվում են Թուրքիայի ՌՕՈՒ F-16 կործանիչները, որոնց պաշտպանութայն նախարարությունն անցած օգոստոսի վերջին հայտարարել էր վերոնշյալ համատեղ հրամանատարության կազմում ավիացիոն էսկադրիլիա ստեղծելու մասին: Կասկածից վեր է՝ ռազմական ինտեգրման նման բարձր աստիճանը վստահություն կհաղորդի Էրդողանի կառավարության փաստարկներին, որը ձգտում է Թուրքիան դարձնել մակրոտարածաշրջանային գազային հանգույց, որն առանց Քաթարի՝ իր հսկայական պաշարներով հանդերձ, ակնհայտորեն թերի կթվա: 2020-2024-ականներին Անկարան փորձել է կարգավորել դիվանագիտական կապերը նաեւ Քաթարի հարեւանների՝ ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի հետ, առանց որոնց համաձայնության նախագիծը սկզբունքորեն անհնար է։ Անուղղակիորեն, եթե ոչ ուղղակիորեն դրա առաջխաղացմանը նպաստում է նաեւ մարտի վերջին Անկարայում Թուրքիայի եւ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործկցության խորհրդի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի (FTA) շուրջ բանակցություններ սկսելու մասին համատեղ հայտարարության ստորագրումը։ Արաբական պետությունների համագործկցության խորհրդի գլխավոր քարտուղար Մուհամեդ ալ-Բուդայվին նշել է՝ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությւնները «վկայում են Թուրքիայի հետ արաբական միապետությունների ամուր ռազմավարական գործընկերության մասին: Ազատ առեւտուրը նոր հնարավորություններ է բացում մեր փոխհարաբերություննրում»։ Իր հերթին, Թուրքիայի առեւտրային գերատեսչության ղեկավար Օմար Բոլաթն ուշադրություն է հրավիրել ներդրումների ներհոսքի վրա նախատեսված փաստաթղթի շնորհիվ. «համաձայնագիրն ազատականացնում է ապրանքների եւ ծառայությունների առեւտուրը, Պարսից ծոցի տարածաշրջանից ներդրումները մեր երկիր կբարձրացնի շատ ավելի բարձր մակարդակի»: Չի բացառվում՝ այսպես թե այնպես խոսք կարող է լինել նաեւ Քաթարից Եվրոպա գազատարի ներդրումների մասին։
FTA-ի շուրջ բանակցությունների մասին որոշումը համաձայնեցվել է էրդողանի՝ 2023 թվականին Սաուդյան Արաբիա, Քաթար, ԱՄԷ եւ Օման կատարած շրջագայության ընթացքում: Համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է 2025 թվականի 1-ին եռամսյակից ոչ ուշ։
Բաքվի մասնագիտացված Vzglyad ինտերնետ-պարբերականը նշում է․ «Թուրքիան արդեն եվրոպական շուկա է դուրս բերել գազի երեք մատակարարներին՝ Ադրբեջանը, Եգիպտոսը եւ Իրանը։ Հեռանկարում նմանատիպ ծառայություն է Ղազախստանի, Թուրքմենստանի, Իրաքի եւ Քաթարի նկատմամբ», մանավանդ որ «Պարսից ծոցի եւ Միջին Ասիայի երկրները շահագրգռված են եվրոպական շուկա մուտք գործելու մեջ եւ պատրաստ են ներգրավվել գազա - նավթամուղերի, ինչպես նաեւ հեղուկացված գազի տերմինալների կառուցման ֆինանսավորման մեջ»: Կարելի է ենթադրել՝ «քաթարական գազատարի» վերակենդանացումը, որը կոչված է ամրապնդելու Եվրոպայի կախվածությունը «թուրքական» տարանցումից, կամրապնդի Անկարայի դիրքորոշումը Մոսկվայի հետ ռուս-թուրքական «գազային հանգույցի» գործունեության շուրջ երկխոսության հարցում, որի մասին խոսակցություններն արդեն առաջին տարին չէ, որ ընթանում են։ Նախկին Ուկրաինական ԽՍՀ տարածքով տարանցման դադարեցումից հետո դեպի Եվրոպա ռուսական գազի արտահանման միակ երթուղին կմնա Սեւ ծովով անցնող «թուրքական հոսքի» երկու «թելերից» մեկը։ Սիրիայում տեղի ունեցած իրադրձություններից հետո Քաթարից դեպի Արեւելյան Եվրոպա գազատարի կառուցման ծրագիրն ուղղակիորեն մրցակցում է Ռուսաստանի եւ Իրանի գազային նախագծերի հետ, ինչը հղի է որոշակի աշխարհաքաղաքական ցնցումներով, կարծում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի էներգետիկայի գծով ազգային փորձագետ Արա Մարջանյանը: Պետք է հուսալ՝ անխուսափելիորեն ծագող շահերի անհամապատասխանությւններն ու հակասությունները կլուծվեն գոնե համեմատաբար քաղաքակիրթ ճանապարհով՝ օգտագործելով եռակողմ փոխգործակցության առկա մեխանիզմները, ինչպիսին է «Աստանայի ձեւաչափը»։
Դմիտրի Նեֆյոդով
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի