|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր տեսնում ենք, որ ծնողները վրդովված են, որ առավոտ կանուխ իրենց հնարավորություն չի տրվել անգամ իրենց երեխաների, ամուսինների շիրիմներին այցելել և սա արդեն այս իշխանությունների կողմից դարձել է գործելաոճ։ Այս մասին Եռաբլուրում ասաց ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ի՞նչ է նշանակում նման վերաբերմունք ցուցաբերել հերոսների ծնողների նկատմամբ, ընտանիքի անդամների նկատմամբ։ Այս շոուները, որ կազմակերպում ես ընտանիքի անդամներին չթողնելով մոտենալ իրենց երեխաների շիրիմներին, դու գալիս ես և ծնկի ես գալիս, իբր։ Քո հարգանքն առաջին հերթին այդ մարդկանց նկտամամբ պետք է դրսևորես, ոչ թե գաս այստեղ թիկնազորով շոուներ անես», - ասել է Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։