Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Հաղթանակների մեջ լուրջ հոգեբանական տարրեր կան, որոնք պետք է մարսեն ոչ միայն պարտվող, այլ նաև հաղթող կողմը. yerkir.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը:
Նա, շնորհավորելով Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ, նշեց, որ մենք չենք խորանում այն հարցի մեջ, որ երկրի տեր դառնալը կատակ բան չէ:
«Ավելին, մեզանից շատերը կարծես թե մի փոքր շփոթված են այդ հարցում` և՛ տեր են, և՛ զարմանում են, թե ինչպես կարող էր նման բան լինել, որովհետև այդ զգացմունքից հեռու էին` մանավանդ նրանք, ովքեր դրսում էին ապրում: Հաղթանակների շնորհիվ` շատ բան է փոխվել մեր կյանքում` և՛ բուն ժողովրդի զգացումներում, և՛ հայրենադարձների մոտ»,-ասում է Մանարյանը:
Ըստ նրա` այդ փոփոխությունները դեպի լավն են, թեև թվում է, որ առանձին դժվարություններն են որոշիչ դեր խաղում.«Չէ, այդպես չէ, այդ դժվարությւոններն ամեն տեղ էլ կան… Հաղթահարելը ծանր բան է, հաղթահարել` նշանակում է` ձեռք բերել նոր բան, բայց, միաժամանակ, հրաժարվել հնից: Նորը ձեռք բերելուն, ոչինչ, մի կերպ հարմարվում ես, հետո այն կամաց-կամաց դառնում է բնական, իսկ հնից հրաժարվելը դժվար է. դժվար է հրաժարվել մի բանից, որը քո սովորույթն է եղել, բայց այն ակամա է տեղի ունենում: Յուրաքանչյուր հաղթանակ ոչ միայն ձեռքբերում է, այլև` հրաժարում»: