կարևոր
1576 դիտում, 1 օր առաջ - 2025-03-24 15:47
Քաղաքական

«Ի վերջո պայմանագի՞ր է, թե՞ համաձայնագիր», «չեմ կարող հստակ ասել»․ ԱԳ փոխնախարարն անորոշության մեջ է

«Կա՞ այդպիսի իրավական հնարավորություն, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը կարող է միայնակ ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող փաստաթուղթը»,- խորհրդարանում ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանից հետաքրքրվեցին լրագրողները։
 

«Վարչապետը վերջին հարցազրույցում շատ պարզ հայտարարեց, նա ասում էր իր պատրաստակամության մասին,- ասաց նա։
 

Հարցին՝ ի վերջո այդ փաստաթուղթը պայմանագի՞ր է, թե՞ համաձայնագիր, Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա իրավական հարց է, և չի կարող հստակ ասել։ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ փաստաթղթի ստորագրումից հետո անգամ Բաքուն կարող է հարձակվել։ Հարցին, թե այս դեպքում, երբ կատարվում են Բաքվի բոլոր պահանջները, Հայաստանն անպաշտպան չի՞ լինի, նա պատասխանեց․ «Լիարժեք երաշխավորություն ստանալ հնարավոր չէ, բայց մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի նվազեցնենք այդ ռիսկերը»։

Անդրադառնալով ռուսական կողմի հայտարարություններին, թե կարող են ներգրավվածություն ունենա «խաղաղության պայմանագրի» կնքման գործընթացում, Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց, որ այդ հնարավորությունը միշտ էլ կար, Ռուսաստանը ներգրավված էր նաև նախկինում։

Մանրամասն՝ տեսանյութւոմ։