կարևոր
9181 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-06 19:10
Իրավական

Խղճի զգացում ունե՞ք․ «չեմ հիշում», «չեմ կարող ասել» բառերով երկարացնում եք դատապրոցեսը․ Գերասիմ Վարդանյանը՝ գործով վկային

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը։ Գրեթե 4 տարի ընթացող դատական այսօրվա նիստին հարցաքննվում էր գործով անցնող վկան, որին հարցեր ուղղելու հնարավորություն տրվեցին ոչ միայն պաշտպաններին, այլև՝ Գերասիմ Վարդանյանին։

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Քրեական գործի հարուցումից երկու տարի անց՝ փորձ արվեց կալանավորել նաև «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին՝ դրանով փորձելով լռեցնել ընդդիմադիր հեռուստատեսությանը: Կալանավորման չորրորդ փորձից հետո նշված գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը, ընդ որում, նրան կալանավորելու առաջին փորձը եղել է դեռևս 2020 թ. սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Գերասիմ Վարդանյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին։