Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի նախկին պաշտոնակատար Ժոզեֆ Փենինգտոնը 2008-ի ապրիլի 29-ին Վաշինգտոն է ուղարկել մի զեկուցագիր, որում, մասնավորապես, արձանագրված է. «Նա (Փենինգտոնի զրուցակիցը,-խմբ.) կանխատեսել է խոր քաղաքական եւ տնտեսական ճջնաժամ այս տարվա վերջին, ինչպես նաեւ արտահայտել է իր համոզմունքները, ըստ որոնց` Սերժ Սարգսյանը միայն դատարկ «ժեստեր» է անում` երկրի բնակչության եւ միջազգային հանրության շահերին համապատասխանող բարեփոխումների իրականացնելու փոխարեն: Նա հայտարարեց, որ իշխանության կուլիսներում Սերժ Սարգսյանը զբաղվում է իշխանության կենտրոնացմամբ, բարեփոխիչներին հեռացնելով` իշխանության է բերում քրեական աշխարհի ներկայացուցիչներին»:
Այս գնահատականների հեղինակը, ոչ ավել, ոչ պակաս, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Դավիթ Ավետիսյանն է, ով դեսպանի պաշտոնակատարի հետ զրուցելիս դեռեւս պաշտոնավարելիս է եղել: Փենինգտոնի զեկույցը ռուսական Русский Репортер կայքում երեկ հրապարակված Wikileaks-ի հերթական փաստաթուղթն է:
Ավետիսյանը դեսպանին տեղեկացրել է նաեւ, որ իրենց զրույցից մի քանի օր առաջ իր հետ հանդիպել է ՀՀ ոստիկանապետը, քանի որ, ըստ դեսպանի,` փոխնախարարը մինչ այդ իրեն թույլ է տվել «մեծ ցինիզմով արտահայտվել ՀՀ կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ» (2008-ի ապրիլին ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում էր Հայկ Հարությունյանը):
«Ավետիսյանն ասաց, որ ինքը պատրաստվում է ամռանը թողնել պետական աշխատանքը: Մայիսին նա մեկնելու է Վաշինգտոն` Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկում աշխատանքի տեղավորվելու նպատակով»,- նշել է Փենինգտոնը: Իրոք, Ավետիսյանը 2008- մայիսի 20-ին հրաժարական է տվել եւ մեկնել ԱՄՆ: