Փոխարժեքներ
12 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Նիկոլ Փաշինյանը վերջերս անձամբ ակտիվորեն լծվել է ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործին: Կառավարության վերջին որոշումներից մեկով կրճատվեցին ավտոմեքենաներ բազմաթիվ գերատեսչություններում: Թե ինչ մեթոդով արվեց այս «բարեփոխումը», ինչ հաշվարկով, ինչպես գրչի մի հարվածով ու առանց գլխուղեղներին զոռ տալու տարան ու բոլոր նախարարությունների, պետական հաստատությունների ավտոմեքենաները լցրեցին պահեստներ, և դրանով ինչպիսի ճգնաժամի առջև է կանգնել պետական համակարգը՝ այլ քննարկման հարց է:
Օրինակ, նախարարություններում թողնվել է 1-ական ավտոմեքենա՝ նախարարի համար, որի պատճառով նախարարությունների աշխատանքն ուղղակի պարալիզացվել է: Շատ նախարարություններ, որոնց աշխատանքն անմիջականորեն առնչվում է սեփականատերերի հետ, խնդրում են վերջիններիս, որ մեքենաներով օգնեն աշխատանքները կազմակերպելիս:
Պարզ է՝ սեփականատերերն էլ այս դեպքերում կարող են առիթավորվել իրենցը թելադրել պետությանը: Կարճ ասած՝ խայտառակ պատկեր:
Փաշինյանական այս քաոսի մեջ բնական է, որ, ժողովրդական լեզվով ասված, պլստացել են բազմաթիվ ՊՈԱԿ-երի ու հիմնադրամների ծառայողական ավտոմեքենաները:
Yerkir.am-ը շարունակում է ներկայացնել նմանատիպ կազմակերպություններում առկա ծառայողական ավտոմեքենաները: Առաջին խումբ կազմակերպություններից կներկայացնեք ՀՀ բուհերի ավտոմեքենաները, որպեսզի ուսանողները տեսնեն, թե նաև որտեղ են ծախսվում իրենց կողմից վճարվող ուսման վարձավճարները:
Նախորդիվ ներկայացրել էինք Երևանի պետական համալսարանում, Երևանի պետական բժշկական համալսարանում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում առկա ծառայողական ավտոմեքենաները: Նշենք, որ ցանկում չենք ներկայացնելու բեռնատար ավտոմեքենաներն ու ավտոբուսները:
Ահա առկա Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ծառայողական ավտոմեքենաները.
Քանի որ նախորդիվ ներկայացված բուհերից որոշների ռեկտորները, ժողովրդական լեզվով ասված, նեղվել են, թե ինչու՞ ենք անդրադառնում այս թեմային, և ի՞նչ մի մեծ բան է մի քան ավտոմեքենան խոշոր բուհի համար, ապա ասենք, որ մեր խնդիրը չէ այս կամ այն բուհին վարկաբեկելը: Միգուցե բուհերին պե՞տք են ծառայողականները: Խնդիրը փաշինյանական քաոսը ներկայացնելն է, երբ մի հաստատությունից (նախարարություններ ևն) կարող են գրչի մի հարվածով ու առանց հաշվարկելու ծառայողական մեքենաները սրբել, լցնել պահեստներն ու պարալիզացնել աշխատանքները, իսկ մյուսում՝ թույլատրել:
Օրինակ, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը 2021 թվականից նույն ինքնը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսայանն է: Հարց. ինչո՞ւ է Ժաննա Անդրեասյանը, իբրև կառավարության անդամ, մի դեպքում նախարարության ծառայողականները վերացրել, բուհի դեպքում՝ թողել: Եվ ամենևին կապ չունի՝ քանի՞ մեքենա: Խնդիրը երևույթն է, քաոսը:
Եվ, վերջապես, Արցախ հանձնվեց, արյամբ ազատագրված հողը համարվեց Ադրբեջանի մաս, բուհերից հատուկենտ արձագանքներ եղան: Հիմնականում՝ լռեցին: Հաշտվեցին փաշինյանական դավաճանությունների ու սահմանած խաղի կանոնների հետ: Եթե Արցախի հանձնման հետ կարելի է հաշտվել, ապա ծառայողականների դեպքում ինչու՞ է դժվար վերստին ենթարկվելն այդ նույն անձի սահմանած կաննոներին: