Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.
«Պայքարի մեջ սուգ չկա՛, խեղճություն ու թուլություն չկա՛...այն, որ ՀՀ-ում իշխանազավթման դերակատարներն ու ԱՀ-ում նրանց դրածոները, թե պատասխանատու և, թե մեղավոր են, որ Արցախը բռնազավթել է թշնամի ադրբեջանը, իսկ Հայաստանը վտանգի մեջ է, այլևս կայացած փաստ է: Քոչվոր վայրենիների ավիրող ու արնախում տեսակը մեզ է բաժին հասել ու ոչինչ չի փոխվել, որքան էլ փորձեն նրանց «կիրթ ու կառուցողական» ներկայացնել:
Չթուլանա՛ք, չխեղճանա՛ք. մենք Արցախում շենքեր ու տներ չենք թողել, մեր կյանքերն ենք թողել, մի ողջ Հայրենիք ենք թողել: ՊԻՏԻ ԳՆԱԼ ԿՅԱՆՔԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ...»։