կարևոր
829 դիտում, 4 ժամ առաջ - 2025-03-06 12:52
Հասարակություն

5 ծառայողական՝ ՀՊՏՀ-ում. Նիկոլի «ռեֆորմն» այստեղ էլ է շրջանցել

5 ծառայողական՝ ՀՊՏՀ-ում. Նիկոլի «ռեֆորմն» այստեղ էլ է շրջանցել

Նիկոլ Փաշինյանը վերջերս անձամբ ակտիվորեն լծվել է ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործին: Կառավարության վերջին որոշումներից մեկով կրճատվեցին ավտոմեքենաներ բազմաթիվ գերատեսչություններում:

Թե ինչ մեթոդով արվեց այս «բարեփոխումը», ինչ հաշվարկով, ինչպես գրչի մի հարվածով ու առանց գլխուղեղներին զոռ տալու տարան ու բոլոր նախարարությունների, պետական հաստատությունների ավտոմեքենաները լցրեցին պահեստներ, և դրանով   ինչպիսի ճգնաժամի առջև է կանգնել պետական համակարգը՝ այլ քննարկման հարց է: 

Օրինակ, նախարարություններում թողնվել է 1 ավտոմեքենա՝ նախարարի համար, որի պատճառով նախարարությունների աշխատանքն ուղղակի պարալիզացվել է: Շատ նախարարություններ, որոնց աշխատանքն անմիջականորեն առնչվում է սեփականատերերի հետ, խնդրում են վերջիններիս, որ մեքենաներով օգնեն աշխատանքները կազմակերպելիս: Պարզ է՝ սեփականատերերն էլ այս դեպքերում կարող են առիթավորվել իրենցը թելադրել պետությանը: Կարճ ասած՝ խայտառակ պատկեր:

Փաշինյանական այս քաոսի մեջ բնական է, որ, ժողովրդական լեզվով ասված, պլստացել են բազմաթիվ ՊՈԱԿ-երի ու հիմնադրամների ծառայողական ավտոմեքենաները: 

Yerkir.am-ը շարունակում է ներկայացնել նմանատիպ կազմակերպություններում առկա ծառայողական ավտոմեքենաները:  Առաջին խումբ կազմակերպություններից կներկայացնեք ՀՀ բուհերի ավտոմեքենաները, որպեսզի ուսանողները տեսնեն, թե նաև որտեղ են ծախսվում իրենց կողմից վճարվող ուսման վարձավճարները: 

Նախորդիվ ներկայացրել էինք Երևանի պետական համալսարանում, Երևանի պետական բժշկական համալսարանում և Հայաստանի ազգային ագրարային համալսարանում առկա ծառայողական ավտոմեքենաները. նշենք, որ ցանկում չենք ներկայացնելու բեռնատար ավտոմեքենաներն ու ավտոբուսները:  Ահա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում առկա ծառայողական ավտոմեքենաները.

  1. HONDA ENP 1, 001 DC 61, 2023, էլեկտրական,
  2. TOYOTA CAMRY 2.4, 070 LL 11, 2008,
  3. GAZ 3102-121, 130 LL 11, 2004,
  4. BYD F3 AT, 555 VV 56, 2011, էլեկտրական,
  5. BYD F3-GLX-I, 999 DD 95, 2011: