կարևոր
883 դիտում, 2 ժամ առաջ - 2025-03-04 16:13
Հասարակություն

ԵՊԲՀ պարզաբանումը. ո՞ւմ կամ ինչի՞ն են ծառայում բուհի մեքենաները

ԵՊԲՀ պարզաբանումը. ո՞ւմ կամ ինչի՞ն են ծառայում բուհի մեքենաները

Ի պատասխան Yerkir.am«12 ծառայողական՝ ԵՊԲՀ-ում՝ Փաշինյանի «բարեփոխման» ֆոնին» հրապարակման ԵՊԲՀ մամուլի բաժինը խմբագրություն է ներկայացրել պարզաբանում, թե որ բուհի հաշվեկշռում գտնվող ծառայողական որ մեքենան ում կամ ինչին է ծառայում։ 

Փաստենք, որ ամենևին համաձայն չենք բուհի պարզաբանման այն մասի հետ, ըստ որի «տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և ներկայացված տվյալները սխալ են»: 

Մեր ներկայացրած տվյալների իսկությունը հաստատում է հենց բուհի պարզաբանումը, որտեղ  պարզապես նույն տվյալները մանրամասնված են և ներկայացված, թե ո՞ր մեքենան ում կամ ինչ նպատակով է ծառայում։ 

Ամեն դեպքում, ներկայացնում ենք բուհի պարզաբանումն ամբողջությամբ և անփոփոխ. 

«Ի պատասխան Yerkir.am կայքում մարտի 4-ի ԵՊԲՀ-ին վերաբերող հրապարակման հայտնում ենք, որ  տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և ներկայացված տվյալները սխալ են: 

Այպիսով նշենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հաշվեկշռում եղած մեքենաները ծառայում են հետևյալ նպատակներով: 

RENAULT DUSTER (1,6, 154 OC 61, 2015) ավտոմեքենան ծառայում է «Մուրացան» համալսարանական պոլիկլինիկայի տնային կանչերի համար: 

GAZ 311000, (400 SU 63, 1997) ավտոմեքենան ԵՊԲՀ հաշվեկշռում չէ: 

HONDA CR-V 2,4 i, 541 AD 61, (2014) և  HONDA CR-V 2,4 i, 542 AD 61, (2014)-ը շտապ օգնության մեքենաներ են: 

TOYOTA COROLLA 1,6 GAS, 002 UU 55, (2007)-ն Միջազգային բաժնի հերթապահ մեքենա է հաշվի առնելով բուհում օտարերկրացիների մեծ թիվը, երեք հանրակացարանի առկայությունը սպասարկում է տվյալ ստորաբաժանման աշխատակիցներին: 

TOYOTA COROLLA 1,6 GAS, 079 LL 10 (2007)-ն կլինիկական աշխատանքների հերթապահ մեքենան է: 

Toyota hiace 2,7, 270 OO 64, (2007)  և Toyota hiace 2,7, 269 OO 64 (2007)-ը միկրոավտոբուսներ են և օգտագործվում են տարաբնույթ միջոցառումների անցկացման ժամանակ: 

Toyota Yaris 1,3 FAS, 065 UU 55, (2008) «Հերացի» և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների ֆինանսական բաժինների փաստաթղթերի տեղափոխման համար է: 

Peugeot partner 1,6, 281 SS 60 (2013) ավտոմեքենան (ռեանիմոբիլ) «Հերացի» համալսարանական հիվանդանոցի արյան կետի և դեղատան աշխատանքների սպասարկումն է ապահովում: 

Toyota Camry 2,5 GAS, 005 DD 55 (2013) ԵՊԲՀ ռեկտորին սպասարկող ավտոմեքենան է:

Toyota Corrola, 1,6 GAS, 061 LL 01 (2007) ծառայում է ուսումնական աշխատանքների կազմակերպման պատասխանատուներին ելնելով ԵՊԲՀ հանրապետության տարբեր բուժհաստատություններում տեղակայված կլինիկական ամբիոնական բազաներից: 

Հավելենք նաև, որ բուհի հաշվեկշռում են Toyota Land Cruiser և Jinbei մակնիշի երկու ավտոմեքենա, որը կրկին ծառայում է շտապ օգնության նպատակով»:

Հ.գ. Կրկնում ենք միգուցե բուհին, իրոք, անհրաժեշտ են այսքան ծառայողական մեքենաները։ Փաստենք, որ ծառայողական մեքենաների  նույնպիսի կամ ավելի հրատապ անհրաժեշտություն ունեն նաև մի շարք նախարարություններ, որտեղ աշխատանքներն այս պահին ուղղակի կանգ են առել։ Ինչո՞վ է պայմանավորված Փաշինյանի «ռեֆորմում» առկա այս քաոսը կիմանա միայն ինքը, հայտնի անձի կողմից որակված «ազգակործան պատուհասը»։