Փոխարժեքներ
28 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Նիկոլ Փաշինյանը վերջերս անձամբ ակտիվորեն լծվել է ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործին: Կառավարության վերջին որոշումներից մեկով կրճատվեցին ավտոմեքենաներ բազմաթիվ գերատեսչություններում: Թե ինչ մեթոդով արվեց այս «բարեփոխումը», ինչ հաշվարկով, ինչպես գրչի մի հարվածով ու առանց գլխուղեղներին զոռ տալու տարան ու բոլոր նախարարությունների, պետական հաստատությունների ավտոմեքենաները լցրեցին պահեստներ, և դրանով ինչպիսի ճգնաժամի առջև է կանգնել պետական համակարգը՝ այլ քննարկման հարց է:
Փաշինյանական այս քաոսի մեջ բնական է, որ, ժողովրդական լեզվով ասված, պլստացել են բազմաթիվ ՊՈԱԿ-երի ու հիմնադրամների ծառայողական ավտոմեքենաները:
Yerkir.am-ը սկսում է շարք, որտեղ կներկայացվեն նմանատիվ կազմակերպություններում առկա ծառայողական ավտոմեքենաները:
Առաջին խումբ կազմակերպություններից կներկայացնեք ՀՀ բուհերի ավտոմեքենաները, որպեսզի ուսանողները տեսնեն, թե նաև որտեղ են ծախսվում իրենց կողմից վճարվող ուսման վարձավճարները:
Նշենք, որ ցանկում չենք ներկայացնելու բեռնատար ավտոմեքենաներն ու ավտոբուսները:
Ահա Երևանի պետական համալսարանում առկա ծառայողական ավտոմեքենաները.
1.Toyota Camry 3,5 GAS , 001 FF 55, 2013թ.,
2. Hyundayi H1 2.4L, 267 OM 61, 2010 թ.,
3. KIA CERATO 1.6, 025 LL 10 , 2014 թ.,
4. HYUNDAI H1 2.4L, 832 OF 61, 2014 թ.,
5. HYUNDAI H1, 2.4 L, 011 FF 05, 2014 թ.
6. Toyota Avalon 3.0, 045 LL 11, 2004 թ.,
7. Toyota BZ4X, 001 II 96, , 2024 թ., էլեկտրական,
8. BYD YUAN UP, 100 II 96, 2024 թ., էլեկտրական:
Հատկանշական է, որ վերջին 2 էլեկտրական մեքենաները ձեռք են բերվել անցած տարի՝ Փաշինյանի «ռեֆորմների» փուլում: