|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասի «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության։ Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումում։
«Տարածաշրջանի բոլոր երկրների շահերի ներդաշնակեցման գործում կարևոր տեղ ենք հատկացնում «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին։ Մենք աշխատում ենք այն վերածելու Հարավային Կովկասում փոխգործակցության լիարժեք կազմակերպության»,- ասաց փոխնախարարը։
Գալուզինը նշել է, որ Մոսկվան, «ինչպես նախկինում, չի խուսափում իր բոլոր ուղիներով նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»։
Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափի նախաձեռնությունը սկսվել է 2020 թվականի վերջին՝ Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, այն հետագայում անվանվել է «3+3»: Ռուսաստանը և Իրանը ողջունեցին այս գաղափարը, և Հայաստանը նույնպես միացավ այդ ձևաչափին։ Վրաստանը հայտարարել է, որ չի նախատեսում մասնակցել նախաձեռնությանը։ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ հինգ երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը։