կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-13 11:44
Քաղաքական

Եթե սիրտը՝ Սահմանադրությունը, վատ է աշխատում, ապա ողջ համակարգն է վատ աշխատում

Եթե սիրտը՝ Սահմանադրությունը, վատ է աշխատում, ապա ողջ համակարգն է վատ աշխատում

Այսօր Երեւանում մեկնարկել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից նախաձեռնված` «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» թեմայով քննարկումը, որին հրավիրված են քաղաքացիական, հասարակական կազմակերպություններ, քաղաքական ուժեր, ԱԺ պատգամավորներ: Քննարկմանը մասնակցում են նաև «ՈՉ»-ի շարժումը ներկայացնող երիտասարդները:

Քննարկման հիմնական բանախոսներն են սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Վարդան Պողոսյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Բացման խոսքով հանդես եկավ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային համակարգող Յուլյա Բլեզիուսը՝ նշելով, որ բարեփոխումները հայաստանյան քաղաքական օրակարգի թիվ մեկ թեման է: «Ինչո՞ւ ենք զբաղվում այս հարցով. մենք արդեն քսան տարի է` աշխատում ենք Հայաստանում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ուսումնասիրում են ինչպես ժողովրդավարացման, այնպես էլ քաղաքական համակարգի հարցերը:

«Սահմանադրությունը քաղաքական համակարգի սիրտն է, և եթե սիրտը վատ է աշխատում, ապա ողջ համակարգն է վատ աշխատում»,- ասաց Բլեզիուսը:

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը համառոտ ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները և շեշտեց, որ դրանք ապահովում են իշխանությունների բաժանման և սահմանափակման սկզբունքի ուժեղացում:

Ըստ նրա` համակարգային փոփոխությունների շարունակությամբ գերնախագահական սահմանադրությունից անցում է կատարվում ավելի հավասարակշռված համակարգի, այն է՝ խորհրդարանկան համակարգի: Վարդան Պողոսյանը նշեց, որ սահմանադրական իրավունքի և պրակտիկայի միջև չի լինի այնպիսի մեծ անջրպետ, ինչպիսին գոյություն ունի: Կապահովվի հավասարակշռությունը բարձրագույն մարմինների միջև՝ ՀՀ նախագահ, կառավարություն, Ազգային ժողով, դատական համակարգ: Նա նաև նշեց, որ անմիջական ժողովրդավարության տարրեր են առկա:

«Պառլամենտը կզգա ժողովրդի շունչը, դա առաջին հերթին քաղաքացիական նախաձեռնություների կողմից ներկայացված նախագծերի մասով է, ըստ որի` եթե 50 000 ստորագրություն ներկայացվի, կմտնի խորհրդարանի օրակարգ, իսկ 300 000-ի դեպքում նախագիծը պառլամենտը պետք է դնի հանրաքվեի»,- ասաց Պողոսյանը:

ՀՀ ՍԴ նախագահի ավագ խորհրդական Անահիտ Մանասյանը ներկայացրեց գործող Սահմանադրությունում առկա հիմնախնդիրները և դրանց լուծումները` նորով: Նա նշեց, որ նկատելի կլինի կառուցվածքի տարանջատումը, որը նախկինի դեպքում միասնական չափանիշի հիման վրա է: Ըստ Մանասյանի` հստակ տարանջատվել են մարդու իրավունքները: 

«Քաղաքացիների առաքելությունն է արդեն վերջնական պատասխան տալ` Սահմանադրության տեքստը փոփոխե՞լ է պետք, թե՞ շարունակել 2005-ին ընդունված տեքստին համապատասխան»,- ասաց նա: