|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանը հույս ունի` Հայաստանում գիտակցում են այն փաստը, որ հենց Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է հայ-ադրբեջանական կարգավորման ամենահուսալի ճանապարհը: Այս մասին «Россия 24»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա նշել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Մոսկվայի նպատակն է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցման և խաղաղ փոխգործակցության հասնելու հարցում:
Գալուզինի խոսքով` արտատարածաշրջանային խաղացողներին, առաջին հերթին ԱՄՆ-ին և Եվրամիությանը ներգրավելուն ուղղված ջանքերը հաջողության չեն հանգեցնի: Արևմտյան խաղացողների գործունեությունն ուղղված է ոչ թե կարգավորմանը նպաստելուն, այլ ՌԴ-ին այս գործընթացից դուրս մղելուն, Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը կոտրելուն և այդպիսով ՌԴ-ի հարևանությամբ անկայունության ևս մեկ օջախ ստեղծելուն։
Ռուսաստանը Բաքվին և Երևանին խորհրդատվական ծառայություններ է առաջարկում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում, քանի որ Մոսկվան տեղագրական նյութեր ունի։
«Ինչ վերաբերում է խաղաղ գործընթացին, խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ապա այստեղ ՌԴ-ն ակտիվորեն շարունակում է օգնել հարցերի ամբողջ համալիրի քննարկման հարցում։ Մենք միշտ պատրաստ ենք մեր հարթակը տրամադրել խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների համար»,-հայտարարել է Գալուզինը։