|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսաստանն աշխատում է ընդլայնել իր հյուպատոսական ներկայությունը Ադրբեջանում և Հայաստանում, դրանք բարեկամ երկրներ են, որոնք ունեն ընդհանուր պատմություն և մշակույթ։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Մենք աշխատում ենք Ադրբեջանում և Հայաստանում մեր հյուպատոսական ներկայությունն ընդլայնելու հարցի շուրջ, ԱՊՀ երկրներում դիվանագետների աշխատանքի առանձնահատկությունն առաջին հերթին կայանում է նրանում, որ նրանք բարեկամ երկրներ են, որոնց հետ մեզ միավորում է բազմադարյա համատեղ պատմությունը, միմյանց ավանդույթների խորը ըմբռնումը, ընդհանուր մշակույթը և ռուսաց լեզուն»,-ասել է Գալուզինը։
Ըստ Գալուզինի՝ նման մթնոլորտում «անկասկած ավելի հարմար է աշխատել, քան այնտեղ, որտեղ տիրում է ռուսաֆոբիան և կասկածամտությունը մեր դիվանագետների նկատմամբ»։