կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-23 14:33
Քաղաքական

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես չեմ աշխատում ՔՊ-ի համար, իրանք են աշխատում իմ համար»․ Վեդիի «ֆեյքաբուծարանից» զանգել՝ հաշիվ են պահանջում

Երեկ երեկոյան՝ ժամը 19։30-ի սահմաններում, Yerkir.am-ի թղթակցին է զանգել Արարատի «կոկորդիլոսագետ» նախկին մարզպետ, այժն Վեդիի համայնքապետի ժպ, ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի ֆեյքաբուծարանից Հայկ Մելքոնյանը, որի մասին երեկ հրապարակում էինք արել։ Գրել էինք, որ նա չի մասնակցում Վեդիում մարտի 27-ին ՏԻՄ համամասնական ընտրակարգով անցկացվելիք ընտրություններին, ՔՊ-ի ցուցակում չկա, մինչդեռ  քարոզարշավի ընթացքում Վեդիում եւ հարակից բնակավայրերում փակցրել է իր դեմքով նախընտրական քարոզչական պաստառներ, թե իբր մասնակցում է ընտրություններին։ Խաբկանք ստեղծելու նպատակն է շփոթության մեջ գցել ընտրողներին եւ ձայներ բերել հօգուտ ՔՊ-ի։

«Ֆեյքաբուծարանի» հարգելի պարոնը զանգել եւ պահանջում էր փոխել նյութը՝ մեզ մեղադրելով կեղծարարության մեջ, մոռանալով, որ իր խոսքի ձայնագրությունն է անգամ հրապարակվել։ Ամենազավեշտալին այն է, որ ՔՊ «ֆեյքաբուծարանի» ներկայացուցչին զայրացրել էր «Վեդիում ինձնով հիանում են, դրա համար են պաստառս կպցրել» արտահայտությունը, նա պնդում է, որ ասել է․ «Ինձնով հիանում եմ, դրա համար եմ պաստառս կպցրել»։ Թե ի՞նչ է իրականում նա ասել՝ առաջարկում ենք կարդալ եւ լսել մեր նախորդ հրապարակման մեջ։ Ի դեմս մեր հավատարիմ ու ակտիվ ընթերցողի՝ վեդեցի Հայկ Մելքոնյանի, այս հրապարակմամբ «ներողություն» ենք խնդրում «շփոթմունքի համար» եւ նրա իսկ հորդորով հրապարակում ենք իրականությունն արտացոլող եւս մեկ ձայնագրություն։

Հայկ Մելքոնյան-Փոխե՛ք, ո՞նց կարամ ասեմ՝ ինձանով հիանում են։

Yerkir.am- Ասել եք, փաստերը կան։

Հ․ Մելքոնյան- Ինձանով հիանում եմ, ոչ թե «են», ես ինձանով հիանում եմ, դա եմ պատասխանել Ձեզ։

Yerkir.am-Դուք Ձեզնով հիանում եք, դրա համար եք պաստառներ փակցրե՞լ։

Հ․ Մելքոնյան- Այո, էլի եմ կպցնելու, որտեղ ցանկանամ, այդտեղ էլ կպցնելու եմ, վճարում եմ՝ կպցնում եմ։ Ես ՔՊ-ական չեմ, հարգելի՛ս։

Yerkir.am- ՔՊ-ի համար եք աշխատում, պարտադիր չէ կուսակցական լինելը։

Հ․ Մելքոնյան- ՔՊ-ն ա իմ համար աշխատում։

Yerkir.am-Կարո՞ղ է՝ Փաշինյանն էլ է Ձեզ համար աշխատում։

Հ․Մելքոնյան-Այո, մեկս մյուսիս համար աշխատում ենք, որ էս երկիրը փրկենք ձեզնից։

Yerkir.am- Ո՞նց եք փրկում՝ Արցախը, Հայաստանը հանձնելո՞վ։

Հ․ Մելքոնյան- Լսե՛ք, հարգելի՛ս, Արցախը հանձնե՞լ ա Հայաստանը, Ձեզ էդպես են սնե՞լ։

Yerkir.am- Պարզ է Ձեր գիտակցական եւ ընկալման մակարդակը։

Մանրամասն՝ ձայնագրությունում

Լիանա Սարգսյան

Տե՛ս նաեւ

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Վեդիում ինձնով հիանում են, դրա համար են պաստառս կպցրել․ ՔՊ-ական «ֆեյք» թեկնածու

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Քարոզչական պաստառ չի, ուղղակի իմ պաստառն ա․ Վեդիի ՔՊ-ական «ֆեյք» թեկնածուն՝ իր զեղծարարություների մասին

«Ինքնավաճառություն»՝ կոկորդիլոսագետ Գարիկի համար․ ֆեյքաբուծարան՝ Վեդիում