Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խմբի վերջին նիստը կայացել է հուլիսի 2-ին, որի արդյունքում կողմերը արձանագրել են նկատելի առաջընթաց Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ անդրադառնալով տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության մասին հարցին։
ՌԴ ԱԳ փոխնախարարը, խոսելով տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, կիրառել է Մեղրիի երթուղի ձևակերպումը։
«Այնուամենայնիվ, խոսքը Հայաստանի տարածքով երկաթուղու մասին է, ուստի ես ինձ թույլ տվեցի օգտագործել Մեղրիի երթուղի անվանումը: Այո, Ադրբեջանում դա կոչվում է «Զանգեզուրի միջանցք»։ Այսպես ասենք, որ այդ ձևակերպումը գոհացնի բոլորին։ Մենք ակտիվորեն օգնում ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին համաձայնության հասնելու հարցում։ Կարծում ենք, որ այդ պայմանավորվածությունը շատ կարևոր գործոն կլինի Հարավային Կովկասում ընդհանուր կայունացման համար։ Այն կնպաստի Հարավային Կովկասի բոլոր պետությունների տնտեսական զարգացմանը, որովհետև Հայաստանն այդ դեպքում հնարավորություն կստանա դառնալ տրանսպորտային-լոգիստիկ հանգույց, կամրապնդի և կընդլայնի իր տրանսպորտային կապերը և Ադրբեջանի, և Թուրքիայի, և Ռուսաստանի հետ։
Ադրբեջանը կստանա երկրի երկու հատվածների միջև անխափան, ռիթմիկ տրանսպորտային հաղորդակցության հնարավորություն։ Եվ Հարավային Կովկասում իրավիճակի ընդհանուր կայունացումը կծառայի Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագայի համար վստահության հիմքերի ամրապնդմանը։ Այնպես որ, մենք տրամադրված ենք շարունակել առաջ տանել այդ խորհրդակցությունները եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում»,- ասել է Գալուզինը։