կարևոր
946 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-11-21 14:10
Հասարակություն

Բազմաթիվ դասախոսներ կրճատվելու են, վարչական աշխատողները՝ նույնպես. Հասմիկ Ափյան

Բազմաթիվ դասախոսներ կրճատվելու են, վարչական աշխատողները՝ նույնպես. Հասմիկ Ափյան

Անդրադառնալով երեկ մանկավարժական համալսարանում Նիկոլ Փաշինյանի, դասախոսների ու ուսանողների հետ հանդիպմանը, Բրյուսովի պետական համալսարանի ռեկտորի նախկին տեղակալ Հասմիկ Ափյանը ֆեյսբուքում գրել է.

«Հանդիպում Բրյուսովի, Մանկավարժականի համալսարանների եւ Ֆիզկուլտ. ինստիտուտի ղեկավարության, դասախոսների եւ ուսանողների հետ…

Կարծում եմ՝ հասկանու՞մ եք չէ՞, որ պատահական չէ, որ այս երեք բուհերին միասին են հրավիրել հանդիպելու վարչապետի աթոռը զբաղեցնողի հետ։ 

Կանչել են նախապատրաստելու բուհերի միավորմանը՝ ակադեմիական հրաշք քաղաք ստեղծելու արհեստածին հորինվածքով գայթակղելով։ 

Իշխանությունը հստակ ասում է, հայտարարում է ու անում է այս եւ մնացած սեւ գործերը հերթով, շարքով։ Իսկ բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողությունը լռելյայն ու անտարբեր շարժվում է դեպի կործանում։

Պետական բուհերի վերջը մոտենում է։

Բազմաթիվ դասախոսներ կրճատվելու են, վարչական աշխատողները՝ նույնպես։ 

Ափսոս եք, ափսոս են մեր ուսանողները, որոնց զրկում եք որակյալ գիտելիք ստանալու հնարավորությունից»։