կարևոր
4558 դիտում, 4 ամիս առաջ - 2024-05-15 21:28
Հասարակություն

101 դասախոսներ, գիտնականներ, մշակույթի գործիչներ այսօր պահանջել են մարդու հրաժարականը. Սրբազան

«101 գիտնականներ, պրոֆեսորներ, դասախոսներ, մշակույթի ներկայացուցիչներ, պատմական գիտությունների թեկնածուներ, տնտեսագիտության, թուրքագիտական դաշտի կարկառուն ներկայացուցչներ պահանջել են այսօր այդ մարդու հրաժարականը»։ Այս Սուրբ Աննա եկեղեցու բացում հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նա նշեց, որ վաղը պատրաստվում է հանդիպել այդ մարդկանց. «Վաղը հանդիպենք ու իրենց մեր զորակցությունը հայտնենք»,- իր խոսքում նշեց Սրբազանը։

Նշենք, որ այժմ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն ամփոփում է օրն ու քննարկում առաջիկա անելիքները։