կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-24 14:24
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատողները նույնպես պետք է օգտվեն աջակցության ծրագրերից․ ԼՀԿ

Օրական շուրջ 2000 զանգ է սպասարկում ԼՀԿ գրասենյակը կառավարության աջակցության ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը  ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

«Հավաքագրված խնդիրները, ներկայացնում ենք հրապարակային ու նաև գրավոր ներկայացնելու ենք կառավարությանը, որպեսզի այս ծրագրերը խմբագրվեն, ընդլայնվեն, որ բոլոր ՀՀ քաղաքացիներին, ովքեր տուժել են կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական խնդիրներից, հասնի աջակցություն», – նշեց նա։

Մարուքյանն ասաց, որ իրենք հայտնաբերել են, որ կառավարության կողմից հաստատված փաթեթներով այն չափանիշներով, որոնք կան, կարող են աջակցություն ստանալ նաև նրանք, ովքեր աշխատում են քաղաքացիաիրավական պայմանգրով, սակայն զուտ ձևակերպումն այնպիսին է, որ խոսքը հրամանագրված աշխատողների մասին է։ ԼՀԿ-ն կառավարությանն առաջարկել է, որ չափանիշը փոխվի և ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատող քաղաքացիները նույնպես հնարավորություն ունենան աջակցությունից օգտվելու։

Մանրամասն՝ տեսանյութում․