ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, մտահոգվելով ս. թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով, ինչպես նաև, դրանով պայմանավորված, ՀՀ-ում օրեցօր խորացող ճգնաժամով և հասարակության բևեռացումով, կոչ ենք անում ՀՀ վարչապետին՝ հետագա անդառնալի կորուստներից հնարավորինս խուսափելու համար տալ հրաժարական:
Միաժամանակ հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին՝ Հայրենիքի համար այս օրհասական պահին ցուցաբերել փոխադարձ հանդուրժողականություն և գործել Սահմանադրության շրջանակներում։
- Հովհաննիսյան Է. (դեկանի պաշտոնակատար, հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ.)
- Մելքոնյան Ա․ (ԳԱԱ ակադեմիկոս, Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.դ.)
- Փիլիպոսյան Ա. (Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, պ.գ.դ.)
- Հովհաննիսյան Վ. (Հասարակագիտության ամբիոնի պրոֆեսոր, ի.գ.դ.)
- Ստեփանյան Խ. (Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.դ., Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար)
- Քոսյան Ա․ (Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.դ.)
- Վիրաբյան Վ․ (Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.դ.)
- Գևորգյան Է․ (Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.թ.)
- Հարությունյան Ա․ (Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.թ.)
- Սիմոնյան Լ․ (Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ.)
- Եղյան Մ․ (Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ.)
- Եփրիկյան Ա. (Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ.)
- Մելքոնյան Է. (Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ.)
- Խաչատրյան Ս. (Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ.)
- Փահլևանյան Կ․(Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, պ.գ.թ.)
- Մինասյան Ն․(Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, պ.գ.թ.)
- Բադալյան Մ․ (Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, պ.գ.թ.)
- Մարգարյան Գ․, (Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, պ.գ.թ.)
- Մանուկյան Ս․ (Հասարակագիտության ամբիոնի դասախոս, ի.գ.թ., դոցենտ)
- Կոծինյան Ա․ (Հասարակագիտության ամբիոնի դասախոս)