Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայ բանասիրական և պատմության ֆակուլտետների դասախոսական կազմը՝ դեկանների գլխավորությամբ, խորհրդակցություն է անցկացրել. ստեղծվել է 5 մարդուց կազմված մասնագիտական խումբ, որն ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ՝ կետերով ներկայացնելով անելիքները. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտնեց ԵՊՀ հայ բանասիրական ֆակուլտետի դասախոս Արշալույս Գալստյանը:
Դասախոսի պնդմամբ՝ հայտարարության տեքստն ընդունվել է քվեարկությամբ՝ մեծամասնությամբ կողմ և երկու դեմ ձայներով:
«Ես միայն առաջին կետի մասին կարող եմ ասել, որ մենք՝ երկու ֆակուլտետների դասախոսներս, հաջակցություն և ի համերաշխություն մեր ուսանողների՝ հայտարարում ենք մեկօրյա գործադուլ, որպեսզի ուսանողներն իրենց միայնակ չզգան, իմանան, որ իրենց դասախոսներն իրենց կողքին են: Հաջորդ կետերով ամեն ինչ կհստակեցվի»,- ասաց Գալստյանը:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԵՊՀ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները շարունակում են դասադուլը։
Հիշեցնենք, որ 7 օր է, ինչ տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ: