Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Նշենք՝ իր նախընտրական արշավի հենց սկզբից Թրամփն աջակցել է Իսրայելին Գազայի հատվածում նրա ռազմական գործողություններում։ Բայդենի հետ ԶԼՄ - ներում իր առաջին բանավեճում, նախքան վերջինս իր թեկնածությունը հանելը, նա հայտարարել է․ «Իսրայելը ցանկանում է շարունակել պատերազմը, եւ նրանց պետք է թույլ տալ ավարտել իրենց աշխատանքը»: Թրամփը դեմ է արտահայտվել Բայդենի՝ հրադադարի ձգտմանը։ Իր առաջին նախագահական ժամկետում Թրամփը վարում էր Իսրայելին ակտիվորեն աջակցելու քաղաքականություն եւ մի քանի աննախադեպ որոշումներ կայացրեց, որոնց հետեւանքները մինչ օրս ազդում են: Նրա նախորդ քաղաքականությունը հանգեցրել է ճգնաժամի խորացմանը եւ խաղաղ կարգավորման հասնելու հնարավորությունների թուլացմանը, Մերձավոր Արեւելքում լարվածության աճին։ Սակայն այս ուղղությամբ Թրամփի դիրքորոշման փոփոխության նշաններ կան, թեեւ վաղաժամ է խոսել այն գործոնների մասին, որոնք կարող են պատկերացում կազմել նրա տեսակետների եւ ապագայում սպասվող քայլերի մասին։ Հավանական է նաեւ՝ Թրամփի երկրորդ վերադարձը Սպիտակ տուն կնշանակի քաղաքականություն վարելու հնարվորություն, որն ուղղված է Իսրայելի ազդեցության ուժեղացմանը եւ պաղեստինցիների աջակցության թուլցմանը, ինչը կարող է նպաստել հակամարտութայն հրահրմանը եւ էլ ավելի կբարդացի խաղաղ լուծումների որոնմանը, չնայած նա հաճախ ապավինում է բանակցային ռազմավարությանը, որը ենթադրում է «գործարքի» կամ խոշոր կարգավորման ձգտում: Եթե հաշվի առնենք պատերազմը դադարեցնելու մասին նրա հայտարարությունները, ապա կարելի է ենթադրել հակամարտությունը դադարեցնելու հայտարարած ցանկության մի քանի սցենար, որոնք քննարկվում են Մերձավոր Արեւելքում», - նշել է Տարասովը։
Նշվում է՝ Թրամփը կարող է ձգտել ընդհանուր առմամբ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում պատրազմի դադարեցմանն ուղղված քաղաքականութույն վարել՝ հաշվի առնելով, որ Իրանն Իսրայելի եւ ընդհանուր առմամբ Դիմադրության առանցքի միջեւ շարունակվող հակամարտության մասնակից է։
«Նա կարող է հասնել հրադադարի՝ կոշտ պայմաններ առաջադրելով պաղեստինյան եւ լիբանանյան կողմերին՝ տնտսական իրավիճակը բարելավելու կամ շրջափակումը թուլացնելու խոստումների դիմաց, բայց առանց հակամարտության արմատական լուծման դա կլինի կարճաժամկետ կարգավորում, այլ ոչ թե երկարաժամկետ լուծում։
Թրամփը կարող է «սառեցման» դիրքորոշում որդեգրել՝ հրադադարի կամ հրադադարի հասնելու համար՝ էապես չփոխելով ստատուս քվոն։ Այսպիսով, նա կարղ է հայտարարել՝ դադարեցրել է հակամարտությունը, բայց հակամարտության իրական լուծում չի առաջարկի, հրավիրել միջազգային խաղաղության խորհդաժողով, որտեղ նա կփորձի միջնորդել կողմերի միջեւ՝ արաբական երկրներից ներգրավելով Իսրայելի տարածաշրջանային նոր դաշնակիցներին:
Նրա հայտարարությունները կարող են լցված լինել քաղաքական ենթատեքստով՝ հաշվի առնելով Իսրայելին սատարելու նրա խոսույթը, պատերազմն օգտագործել արաբական այլ երկրների հետ Իսրայելի հարաբերություններն ամրապնդելու համար՝ «անվտանգության ոլորտում համագործակցությւն» կարգախոսով՝ ՀԱՄԱՍ-ի, «Հըզբոլլահի» եւ Իրանի սպառնալիքների դեմ: Դա կարող է հանգեցնել կարգավորման մասին համաձայնագրերի ընդլայնմանը, որոնք քաղաքականապես մեկուսացնում են պաղեստինցիներին: Բայց դրանք ենթադրություններ են, եւ ըստ Al Jazeera -ի, Թրամփի հայտնի հայացքները դեռեւս ոչ միանշանակ ազդակներ են տալիս տարածաշրջանում իրավիճակի հետագա զարգացման մասին», - ամփոփել է Տարասովը։
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի