|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Մերձավոր Արևելքը հայտնվել է տարածաշրջանային մեծ պատերազմի շեմին, Ռուսաստան-Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊՀՀ) նախարարական հանդիպման ժամանակ ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մերձավոր Արևելքը կրկին հայտնվել է տարածաշրջանային մեծ պատերազմի շեմին, մեր ընդհանուր պատասխանատվությունն է դա թույլ չտալը», - ասել է նա:
Նախարարը նշել է, որ Գազայի հատվածում մարտերը դադարեցնելու համաշխարհային հանրության անկարողությունը հանգեցրել է ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ վատթարացմանը ողջ Մերձավոր Արևելքում՝ Լիբանանի և Իսրայելի սահմանից մինչև Կարմիր ծով։ Միաժամանակ Իսրայելի ու Իրանի առճակատումը նոր վտանգավոր մակարդակի է հասել։
Լավրովն ընդգծել է, որ առանց պաղեստինա-իսրայելական խնդրի կարգավորման Մերձավոր Արևելքը չի կարող կայուն զարգանալ:
ԱԳ նախարարը հավելել է, որ Ռուսաստանն աշխատում է բոլոր կողմերի հետ։