Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մերձավոր Արևելքը գտնվում է մեծ պատերազմի շեմին, որը «որոշ մարդիկ իսկապես շատ-շատ ցանկանում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին, այդ թվում՝ պաղեստինյան հարցին, փոխանցում է ТАСС-ը։
«Մերձավոր Արևելքը կրկին կանգնած է մեծ պատերազմի շեմին, որը որոշ մարդիկ, թվում է՝ իսկապես ցանկանում են», - ասել է նա։
Լավրովի խոսքով, չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել են մի քանի բանաձևեր, որոնք կոչ են անում դադարեցնել հրադադարը և կայուն մարդասիրական հասանելիություն հաստատել դեպի Գազա, Իսրայելի բանակի գործողությունը շարունակվում է։
«10 օր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությանն աջակցող բանաձևին, որում աներկբա խոսվում է պաղեստինյան հողերի իսրայելական օկուպացիայի անօրինական բնույթի և դրա դադարեցման անհրաժեշտության մասին։ Խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունը հավանություն է տվել այս նախաձեռնությանը, որն ուղղված է պաղեստինա-իսրայելական հակամարտության արդարացի եւ երկարաժամկետ կարգավորմանը եւ 1967 թվականի սահմաններում սեփական անկախ պետություն ստեղծելու պաղեստինցիների իրավունքի իրացմանը ՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով», - հավելել է նա: