|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իսրայելը բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի նմանակ կառույց ստեղծելու շուրջ: Այս մասին հայտնում է իսրայելական i24NEWS հեռուստաալիքը:
Նշվում է, որ երկրները ցանկանում էին ստեղծել իրենց դաշինքը՝ կապված Իրանից «աճող սպառնալիքի» հետ: Մասնավորապես, խոսքը իրանական միջուկային ծրագրի և տարածաշրջանում երկրի ազդեցության ընդլայնման մասին է:
Պաշտոնապես Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել: Այնուամենայնիվ, երկրները պահպանում են գաղտնի կապեր և համագործակցում անվտանգության հարցերի շուրջ: Անցյալ տարվա նոյեմբերի վերջին հաղորդվում էր, որ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն այցելել է Սաուդյան Արաբիա, բայց Էր Ռիադը հերքել էր այս տեղեկությունը: