կարևոր
538 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-02 16:25
Աշխարհ

Մերձավոր Արեւելքը դուրս է գալիս վերահսկողությունից

Մերձավոր Արեւելքը դուրս է գալիս վերահսկողությունից

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը Սպիտակ տանը հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է՝ «Իսրայելի վրա հրթիռային հարվածը Իրանի համար լուրջ հետեւանքներ կունենա»: Նրա խոսքով ՝ «պատասխանը հիմնված կլինի մեր իսրայելցի գործընկերների հետ բանակցոթյունների եւ խորհրդակցություննրի վրա», եւ «մենք հստակ հասկացրել ենք՝ այդ հարձակումը կունենա հետեւանքներ, ծանր հետեւանքներ, եւ մենք կաշխատենք իսրայելցիների հետ, որպեսզի այդպես լինի»:

Պենտագոնի ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերն իր հերթին ընդգծել է՝ Իրանի հարձակումմ «երկու անգամ ավելի մասշտաբային էր, քան մենք տեսանք ապրիլյան հարվածների ժամանակ»: ԱՄՆ փոխնախագահ եւ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հայտարարել է՝ «Իրանն ապակայունացնող եւ վտանգավոր ուժ է Մերձավոր Արեւելքում»: Նա փաստել է. «Մենք երբեք չենք վարանի քայլեր ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ-ի ուժերն ու շահերը Իրանից եւ Իրանի կողմից աջակցվող ահաբեկիչներից պաշտպանելու համար»: Բայց ի՞նչ գործողություններով եւ հետեւանքներով է սպառնում ԱՄՆ-ն Իրանին։ Այս մասին է Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։

Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ուիլյամ Հեյգը THe Times թերթում գրում է. «հնարավոր է՝ ԱՄՆ-ը ներքաշվի Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային պատերազմի մեջ»: Ըստ այդմ՝ կդադարեցվի Իրանի հետ երկխոսությունը նրա միջուկային դոսյեի շուրջ, ինչը, Հեյգի խոսքով, «կարող է մեծացնել միջուկային զենք մշակելու Իրանի հնարավորությունները»: Բացի այդ, չնայած ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կոչերին ՝ «չսրել լարվածությունը տարածաշրջանում», այս երեք երկրները, ըստ թուրքական Hürriyet թերթի, «սահմանափակ ազդեցություն են ցուցաբերել Իսրայելի վրա»: Մինչ այժմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է՝ հանձնարարել է ԱՄՆ զինվորականներին «պաշտպանել Իսրայելին Իրանի հարձակումներից եւ խոցել Իսրայելին ուղղված հրթիռները», եւ որ նա մտադիր է հեռախոսազրույց ունենալ Նեթանյահուի հետ», - նշել է Տարասովը:

Բանն այն է, որ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին հայտարարել է․ «Իսրայելի դեմ Իրանի գործողությունները դադարեցվել են», սակայն,  ըստ CNN-ի պնդման, «Թեհրանը պատրաստվում է հետ մղել Իսրայելի հնարավոր պատասխան հարվածը»: Ընդ որում, նշվում է, որ «իրանական հարձակումը չի նշանակում Իսրայելին պատերազմ հայտարարել», որ դա ընդամենը իրանական ռազմական ներուժի ցուցադրում է»: Այս կապակցությամբ Al Jazeera-ն ենթադրում է, թե արդյո՞ք ԱՄՆ-ն Իսրայելին պատժամիջոցներ կսահմանի «Իրանի դեմ սահմանափակ ռազմական հարձակում իրականացնելու հմար, որպեսզի դեմքը պահի, թե՞ «կփորձի իրավիճակը անորոշ վիճակում պահել մինչեւ նախագահական ընտրություննեը», շարունակել է քաղաքագետը:

«Հիմա հեշտ չէ հստակ պատկեր ստեղծել, թե ինչ է կատարվում, տարածաշրջանը գտնվում է պատերազմի մթնոլորտում։ Մերձավորարեւելյան շատ փորձագետներ նախազգուշացնում են՝ իրադարձությունները վերածվում են տարածաշրջանային պատերազմի՝ Լիբանանի դեմ շարունակվող իսրայելական էսկալացիայի, այդ թվում ՝ ցամաքային գործողության, ինչպես նաեւ Գազայի հատվածում հակամարտության ֆոնին, որը տեւում է արդեն մեկ տարիԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը նույնպես կարծում է՝ հակամարտությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Շատ բան կորոշվի առաջիկա օրերին», - եզրափակել է Տարասովը։

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի