կարևոր
1102 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-23 15:27
Աշխարհ

Իսրայելը պատերազմ է հրահրում Լիբանանի դեմ. սպառնալիքի տակ է ողջ Մերձավոր Արեւելքը

Իսրայելը պատերազմ է հրահրում Լիբանանի դեմ. սպառնալիքի տակ է ողջ Մերձավոր Արեւելքը

Մերձավոր Արեւելքում նոր սրացում է, որը պայմանավորված է իսրայելական հատուկ ծառայությունների աննախադեպ գործողությամբ, որն ուղղված է լիբանանյան «Հըզբոլլահի» անդամների դեմ՝ նրանց մեջ տարածված կապի սարքի՝ փեյջերների հեռահար պայթեցման միջոցով: Ընդհանուր առմամբ, պայթեցվել է 5 հազար փեյջեր, տուժել է ավելի քան 4 հազար մարդ,ավելի քան 10 մարդ զոհվել: Եվ նրանք  միայն Հիզբոլլահի անդամներ չէին։ Տուժածների թվում կան բազմաթիվ կանայք եւ երեխաներ։ Բավական է ասել՝ այդ պայթյուններից վնասվածքներ են ստացել Լիբանանում Իրանի դեսպանը, որը կորցրել է աչքը, եւ նույնիսկ Բեյրութում Ուկրաինայի դեսպանատան առաջին քարտուղար Խոմենկոն։ Կասկածելի է, որ այս առիթով Զելենսկին, օրինակ, դատապարտի Իսրայելին։ Լիբանանում տուժածները օգտվել են Alphanumeric Pager AP-900 փեյջերներից, որոնք պատրաստում է Gold Apollo Co Ltd՝ Թայվանից: Ընդ որում, նրա ղեկավարության հայտարարույան համաձայն, դրանք իրականում արտադրվել են ոմն հունգարական BAC Consulting KFT ընկերության լիցենզիայով։ Այսինքն՝ պարզապես «մատակարարման գաղտնալսում» չէ, այլ հնարավոր նախնական գործարանի հիմնում, որն իրականցվել է իսրայելական հետախուզական ծառայությունների աշխատակիցների եւ/կամ գործակալների կողմից:

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթին Լիբանանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներում արդեն հայտնել է իր երկրի պատրաստակամությունը նրան լիակատար աջակցություն ցուցաբերելու հարցում եւ զգուշացրել՝ կատարվածն «իր մեջ պարունակում է լայնածավալ տարածաշրջանային պատերազմ սանձազերծելու ներուժ»: Նրան հաջորդել են նաեւ մերձավորարեւելյան այլ առաջնորդներ։ Լիբանանյան «Հըզբոլլահը» հայտարարություն է արել․ «իսրայելական թշնամին ամբողջ պատախանատվությունը կրում է այս հանցավոր գործողության համար, որն ազդել է քաղաքացիական բնակչության վրա եւ հանգեցրել է մի շարք մարդկանց մահվան եւ մեծ թվով վիրավորների»: Իսրայելը, նրա պնդմամբ, արդյունքում «արդար հատուցում կկրի այդ մեղավոր հանցագործության համար, որտեղից սպասվում է եւ որտեղից չի սպասվում»: «Հըզբոլլահը» պատրաստ է «Լիբանանի պաշտպանութեան բարձրգոյն աստիճանին»․ առաջիկա ժամերին սպասվում է նրա առաջնորդ շեյխ Հասան Նասրալլայի ծայրահեղ կոշտ վերաբերմունքը, որն անձեռնմխելի է մնացել այդ գործողության ընթացքում:

Իսրայելում Նեթանյահուի նախագահությամբ տեղի է ունեցել կառվարության ուժային մասի նիստը, որտեղ պատրաստակամություն է հայտնվել «հետ մղել իրականացված գործողությունների ցանկացած հետեւանք»: Իսրայելական մամուլը հաղորդում է՝ Նեթանյահուն բոլոր ուժեով պնդում է անհապաղ պատերազմ սկսել «Հըզբալայի» դեմ եւ ներխուժել Հարավային Լիբանան՝ այնտեղ բուֆերային գոտի ստեղծելու նպատակով: Պաշտպանության նախարար Գալանտն առայժմ, իբր, դիմադրում է դրան՝ կանխատեսելով բոլոր հնարավոր դժվարությունները, սակայն կառավարության ղեկավարը «սպառնում է նրան պաշտոնանկ անել» եւ արդեն ստացել է իր մտադրությունների աջկցությունը խորհրդարանի, ինչպես նաեւ «Հյուսիս գոտու» զորքերի հրամանատար գեներալ Օրի Գորդինի կողմից։ «Հըզբոլլահին» Իսրայելի դեմ պատասխան կոշտ գործողությունների հրահրելը միանգամայն տեղավորվում է գլխավոր շտբի տատանվող գեներալներին, այնուամենայնիվ, մեծ պատերազմ սկսելու հակման մարտավարության մեջ։

Նեթանյահուն, վերջնականապես մտնելով Գազայի լիակատար փակուղու մեջ, ըստ երեւույթին, այլեւս իր համար այլ ելք չի տեսնում, քան հյուսիսում էլ ավելի հզոր նոր պատերազմի սանձազերծումը, որն «ամեն ինչ դուրս կգրի»: Գազայի բնակիչների շրջանում զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 40 հազարը, սակայն նրանց կամքը նախկինի պես կոտրված չէ, իսկ ՀԱՄԱՍ-ի նոր ղեկավարությունը՝ Յահյա Սինուարի գլխավորությամբ, բավականին մարտունակ է: Գործողության ընթացքում զոհվել են նաեւ հարյուրավոր իսրայելցի զինվորականներ, ավելին, քան սպանվել է 2023ի հոկտեմբերի 7-ին: Միայն սեպտեմբերի 17-ին՝ «փեյջերների վրա հարձակման» օրը, նրանցից չորսը սպնվեցին։ Նեթանյահուի հաշվարկը, հավանաբար, հիմնված է այն բանի վրա, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին այնտեղ գործող Դեմոկրատական վարչակազմը չի համարձակվի «միայնակ թողնել Իսրայելին»։

Իսրայելական The Jerusalem Post-ը, հղում անելով բազմաթիվ աղբյուրների, խոստովանում է, որ դա Մոսադի եւ Համանի ռազմական հետախուզության համատեղ գործողոթյունն էր, որոնք փեյջերների մարտկոցների շրջանում տեղադրել էին մոտ 1-2 ունցիա (մինչեւ 50 գրամ) պայթուցիկներ, իսկ հետո հեռակա բարձրացրել դրանց ջերմաստիճանը, ինչն էլ հանգեցրել է պայթյունի: Ավելին, առավելագույն վնաս հասցնելու համար այդ պահին փեյջերներին զագեր են ուղարկվել, որպեսզի բաժանորդները մոտեցնեն նրանց դեմքին։ Ըստ աղբյուրների՝ իսրայելական հետախւզությունը որսացել է սարքերը նախքան դրանք «Հըզբոլլահին»  հասցնելը եւ դրանք լցրել պայթուցիկ նյութով: Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր՝ «Հըզբոլլահի» որոշ անդամներ զգացել են՝ իրենց փեյջերները տաքանում են եւ ազատվել դրանցից պայթյունների սկսվելուց անմիջապես առաջ:

«Հըզբոլլահի» պատասխան լայնածավալ հարվածը, ընդհանուր եզրակացությամբ, գրեթե անխուսափելի է։ Իսկ նրա հետեւից իր ողջ հզորությամբ բեմ կբարձրանա ՑԱԽԱԼ-ը։ Իրանը Լիբանան իսրայելական ներխուժման դեպքում հաստատ մի կողմ չի մնա։ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի նախկին առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունը նա հանդուրժել է, սակայն վերջին շրջանում մոբիլիզացիոն միջոցառումներ է անցկացրել եւ ինտենսիվորեն պատրաստվել պատերազմի։ Նրա մարտունակությունն ավելի մեծ է, քան երբեւէ։ Այնտեղ տեղի ունեցածն անվանում են ոչ թե պարզապես ահաբեկչություն, այլ ցեղասպանություն՝ դրանով իսկ բարձրացնելով խաղադրույքները։

Շատերի մտահոգությունն է առաջացնում այն փաստը, որ Իսրայելը գործնականում չի թաքցնում իր մտադրությունները Լիբանանի դեմ պատերազմում ակտիվորեն օգտագործել Կիպրոսում բրիտանական բազաների ներուժը եւ, ընդհանուր առմամբ, Նիկոսիայի կողմից վերահսկվող օդային տարածքի մի մասը: Անկարան արդեն հայտարարել է՝ եթե վերջինս դառնա Լիբանանի դեմ պատրազմի մասնակից, ապա կարող է բախվել Թուրքիայի ողջ զինված ուժին։ Իսկ դա արդեն հղի է լայնածավալ տարածաշրջանային հակամարտությամբ՝ հեռուն գնացող հետեւանքներով։ ԱՄՆ-ի վարչակազմը հայտարարել է՝ ինքը որեւէ առնչություն չունի այդ ակցիայի հետ եւ նախապես տեղյակ չի եղել դրա մասին: Սակայն, Axios-ի տեղեկատվության համաձայն, Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նախազգուշացրել է իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինին նախատեսվող գործողության մասին դրա մեկնարկից «րոպեներ» առաջ, հատկապես, սակայն, խորանալով դրա մանրամասների մեջ: Վերջին շրջանում ամենուր տեղացող Ուկրաինան չի մնում եզրին։ Ընդ որում, Կիեւից արդեն հնչող այն դատողությունները, թե նրան, մասնավորապես, իրադարձությունների նման զարգցումը կարող է որոշակի օգուտ բերել, քանի որ այդ դեպքում կդադարեն իրանական ռազմական մատակարարումները Ռուսաստան, զուրկ են որեւէ իմաստից։ Նախ, Իրանում ի սկզբանե յուրացված «Խորդենիների» եւ որոշ այլ զինատեսակների արտադրությունը, դատելով հաղորդագրություններից, արդեն ամբողջությամբ տեղափոխվել է Ռուսաստան, եւ երկրորդ՝ Ուկրաինան ինքն անխուսափելիորեն կտուժի ԱՄՆ-ից իր ավելի կարեւոր դաշնակցին՝ Իսրայելին մատակարարումների վերահասցեավորումից։

Ըստ ամենայնի, Իսրայելն այնքան էլ մտահոգված չէ, որ իր գործողություններով զգալի վնաս է հասցնում արեւմտամետ Թայվանի տնտեսությանը՝ որպես արտադրողի, որն իրականում պատասխանատու է իր մատակարարումների անվտանգության համար։ Հարված է հասցվել նաեւ Վաշինգտոնին ոչ այնքան հաճելի Հունգարիայի հեղինակությանը։ Ինչ-որ առումով սա դաս է նաեւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի համար, ով մինչ այժմ բացարձակ հավատարմություն է ցուցաբերել Իսրայելին։ Իսկ այնտեղ սեփական սիգարետ վառելու համար առաջ էլ չէին խուսափում հարեւն գյուղի հրկիզումից, որ Օրբանն է դրանք սարքել, մանավանդ որ նա Արեւմուտքին էլ այնքան էլ դուր չի գալիս։ Արեւմտյան մամուլն առայժմ հիանում է իսրայելական հատուկ գործողության «բարդությամբ»։ Այն փաստը, որ, ըստ էության, սա մոլորակային մասշտաբների մեգատերակտ է, նախընտրում են լռել։ Բոլորովին այլ ալիք է բարձրանում Մեծ Մերձավոր Արեւելքում եւ Գլոբալ Հարավում՝ ի համերաշխություն այս ահաբեկչության զոհերի, ինչպես նաեւ «Հըզբալայի» եւ ընդհանրապես Իրանի հետ։ Ասել, որ այս գործողությունը նրանց լուրջ վնաս է հասցրել, իրականում դժվար թե հարկ լինի, ավելի շուտ դա նրանց կխրախուսի եւս մեկ անգամ խստորեն ստուգել իրենց կապի համակարգերը եւ դրանցում ճշգրտումներ մտցնել անվտանգության առումով։ Բայց էմոցիոնալ առումով նրանք առաջիկա անխուսափելի մենամարտից առաջ, իհարկե, շահում են։ Ստորությունը, նույնիսկ եթե այն մեծ է, այդպես էլ մնում է, եւ այն «նուրբ ռազմավարական քայլ» անվանելը հազիվ թե արդարացված լինի։

 

Դմիտրի Մինին

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի