Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հոկտեմբերի 31-ը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ, ԵՊԲՀ ուսանող, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ Կիմ Խաչատրյանի և ՀՅԴ Էջմիածնի «Վաչե Ռոստոմյան» կոմիտեության համակիր ընկեր Մայիս Նազարյանի հիշատակի օրն է:
Ավանդույթի համաձայն՝ օրն անցնում է հիշատակի արարողություններով. հարազատները, գաղափարական, մարտական ընկերներն այցելում են Կիմի ու Մայիսի շիրիմներին:
ՀՅԴ գումարտակի 3-րդ վաշտի, այդ վաշտի կամավորականներ Կիմի և Մայիսի հրամանատար, Արցախյան երեք պատերազմների մասնակից Ներսես Տեր-Պետրոսյանը սիրելի կամավորականների շիրիմներին հերթով և լուռ այցելողների շարքում է. հարցազրույցներ, ինչպես միշտ, չի տալիս՝ լուռ է: Եվ այդ ծանր լռության մեջ ամփոփված են հիշողություններ, վերհիշումներ, շարժապատկերի պես անցնող չհանձնված դիրքերն ու հանձնված Արցախը, ընկած ընկերներն ու նրանց առջև ունեցած մեծ պարտքի զգացումը …
Ծանր մտորումներ և «խոսող» լռություն՝ Կիմը… Մայիսը… Արցախը…
Վ. Սարգսյան