կարևոր
1843 դիտում, 3 ամիս առաջ - 2024-01-07 14:22
Հասարակություն

Դուք այսօր ԱՆՄԱՀՈւԹՅԱՆ համազգեստն եք կրում. Բագրատ Սրբազանը՝ զինծառայողներին

Դուք այսօր ԱՆՄԱՀՈւԹՅԱՆ համազգեստն եք կրում. Բագրատ Սրբազանը՝ զինծառայողներին

Տղերք, ես ձեզ մաղթում եմ հաղթանակած ծառայություն: Այս մասին զինծառայողներին ուղղված իր խոսքում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

 «Տղերք, ես ձեզ չեմ մաղթելու անփորձանք կյանք, չեմ մաղթելու ապահով ծառայություն, դրանք ձեր կյանքի սկզբունքն են։

Ես ձեզ մաղթելու եմ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ծառայություն,

ես մաղթելու եմ անհողդող բազուկներով ծառայություն,

մաղթելու եմ ձեր սրտի քաջության ծառայություն,

մաղթելու եմ ՊԱՏՎԻ և ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈւԹՅԱՆ ծառայություն,

մաղթելու եմ ՍԻՐՈ ծառայություն,

 

նվիրումի ծառայություն,

զոհաբերության ծառայություն,

ՉՎԱԽԵՆԱԼՈւ ծառայություն։

Դուք այսօր ԱՆՄԱՀՈւԹՅԱՆ համազգեստն եք կրում։ Ձեր սպառազինությունը թող լինի Աստծո սպառազինությունը և Աստծո հավատարմությունը։ Թող այնտեղից բխած լինի մեր Հայրենիքի յուրաքանչյուր հատվածի ոչ միայն ՊԱՇՏՊԱՆՈւԹՅՈւՆԸ, այլև ԸՆԴԼԱՅՆՈւՄԸ։

Յուրաքանչյուրդ նաև ձեր միջանձնային հարաբերությունների մեջ չմոռանաք պատիվ ՏՎՈՂ լինել և ոչ պատիվ գողացող։

Փողոցը չտեղափոխեք ձեր կյանք, այլ ձեր կյանքը տեղափոխեք փողոց, որպեսզի այն դառնա, իսկապես, պատվի և հաղթանակի կյանք։

Շատ զորանաք։ Աստված օրհնի ձեզ»։