ՀՅԴ 《Նիկոլ Աղբալյան》ուսանողական միությունը ցավակցագիր է հղել ուսանողական միության անդամ, ուսանող ազատամարտիկ Կիմ Խաչատրյանի զոհվելու կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը սգում է ՀՅԴ կամավորական երրորդ վաշտի ազատամարտիկ, ուսանողական միության ընկեր Կիմ Խաչատրյանի մահը։ Նա հերոսաբար ընկավ հոկտեմբերի 31-ին Արցախի սահմանների պաշտպանության համար մղվող մարտերում։ Մեր ընկերը գնաց միանալու «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության իր ավագ սերնդի հերոսների երամին՝ Արամ Պողոսյանին, Գագիկ Գրիգորյանին, Գրիգոր Գրիգորյանին, Վահե Բաղդասարյանին, Մհեր Ջուլհաջյանին, Ներսես Բերբերյանի, Արթուր Ղարիբյանին, Համլետ Հայրյանին, Արթուր Կարապետյանին...
Կիմը փառքով և ոսկե տառերով գրեց իր անունը հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմության էջերում։ Նա մեր հետագա սերունդների համար կլինի փառքի ու նվիրումի լավագույն օրինակ։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Կիմի հարազատներին, ուսանողական միության ընկերներին և նրան ճանաչողներին։
Սիրելի՛ Կիմ, մենք քո գործը շարունակելու ենք, մենք քո վրեժը լուծելու ենք։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն»:
Տես նաև. Կիմի վերջին հրապարակումը. «Բախտը մեկն է զինվորի՝ կամ մահ, կամ ազատություն»
Տես նաև. ՀՅԴ ՀԳՄ-ն գուժում է կամավորականներ Կիմ Խաչատրյանի ու Մայիս Նազարյանի մահը