|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Կինոբեմադրիչ Սամվել Թադևոսյանի «ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐ» ֆիլմաշարի հերթական՝ «ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ» փաստագրական ֆիլմի պրեմերան տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի միությունում:
«Կյանքդ կյանքիս համար, կյանքս կյանքիդ գնով»․ ահա բարոյական գիտակցության այս բարձրագույն վարքով, կռվի ելան Գավառ քաղաքի Գրիգորյան ընտանիքի երեք Արուները՝ Կարեն Գրիգորյանն ու նրա Անդրանիկ և Մերուժան որդիները: Մերուժան Գրիգորյանը բեկորային վիրավորում ստացավ «Եղնիկներ»-ի մարտագծում, իսկ Անդրանիկ Գրիգորյանը հերոսաբար զոհվեց՝ հերթական մարտական արտակարգ հանձնարարությունը կատարելու ժամանակ:
Անմահությունը Հերոսների ծննդյան վկայականն է։ Այդ վկայականի հերթական արժանավորն է Կա-Էս հրանոթային հաշվարկի հրամանատար, կապիտան Անդրանիկ Կարենի Գրիգորյանը: