|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր՝ մայիսի 1-ին, մի շարք երկրներում նշվում է Աշխատանքի օրը, որը միջազգային տոն է և ի սկզբանե կրել է «Աշխատավորների համերաշխության միջազգային օր» անվանումը:
Տոնը ստեղծվել է 1886թ․ մայիսի 1-ին Չիկագոյում ամերիկյան բանվորների՝ գործադուլ կազմակերպելու ֆոնին. նրանք այդ ժամանակ 8-ժամյա աշխատանքային օր էին պահանջում։ Գործադուլը և դրան հետեւած ցույցը ավարտվել են ոստիկանության հետ արյունալի բախումներով։
Որոշ ժամանակ անց՝ 1889թ․ հուլիսին II Ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ ամերիկյան բանվորների պայքարի, մայիսի 1-ին ամենամյա շքերթներ անցկացնելու որոշում է կայացրել։ Այդպիսով, առաջին անգամ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը նշվել է 1890թ․՝ Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում և մի քանի այլ երկրներում։
Մեր օրերում տոնը նշվում է 142 երկրներում և տարածքներում: