կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-22 23:29
Հասարակություն

Նորածին Կիմը հոկտեմբերի 31-ին զոհված Կիմ Խաչատրյանի եղբոր զավակն է

Նորածին Կիմը հոկտեմբերի 31-ին զոհված Կիմ Խաչատրյանի եղբոր զավակն է

Լույս աշխարհ է եկել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ, Արցախի հյուսիսային մարտական դիրքերի պաշտպանության ժամանակ նահատակված Կիմ Խաչատրյանի եղբոր զավակը, որին կոչել են հորեղբոր անունով՝ Կիմ։

Կրտսեր Կիմ Խաչատրյանի ծննդյան ավետիսը Արենի գյուղից հայտնել է պապիկը՝ Սիմոն Խաչատրյանը։

Yerkir.am-ը Արցախյան վերջին գոյամարտի օրերին հայտնել էր, որ հոկտեմբերի 31-ին Արցախում զոհվել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ, Հայկական բժշկական իստիտուտի 5-րդ կուրսի ուսանող Կիմ Խաչատրյանը (նույն վաշտի կամավորական Մայիս Նազարյանի հետ)։ Նա տևական շրջան առաջնագծում էր, որտեղ մեկնել էր ՀՅԴ կամավորական վաշտերից մեկի կազմում ընդգրվելով։

Հերոս հայորդու մասին հրապարակումը և Կիմ Խաչատրյանի՝ զինվորական վարժանքի վայրից Yerkir.am-ին տված վերջին հարցազրույցը՝ այստեղ։