Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավելի քան 30 երկիր պատրաստակամություն է ցուցաբերում համագործակցել BRICS-ի հետ, ոմանք ցանկանում են միանալ կազմակերպությանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինչ վերաբերում է BRICS-ի հետ մեր հարաբերություններին, ապա դրանք զարգանում են, զարգանում են շատ հաջող։ Հիմա մենք ընդլայնել ենք մասնակիցների շրջանակը, սա շատ լավ գործընթաց է։ Ավելի քան 30 երկրներ այսօր ... ցույց են տալիս համագործակցելու իրենց պատրաստակամությունը, իսկ որոշները՝ միանալու BRICS-ին», - ասել է Վլադիմիր Պուտինը Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ։
Պուտինը հավելել է, որ BRICS-ի նոր անդամներն ինքնաբավ են՝ արագ զարգացող տնտեսություններով և տարբերվող մշակույթներով։
«Նրանք, անշուշտ, դրական ներդրում կունենան կազմակերպության զարգացման գործում»,- եզրափակել է նախագահը։