կարևոր
2323 դիտում, 3 շաբաթ առաջ - 2025-04-25 13:20
Քաղաքական

ՔՊ-ի հետ Երևանը չունի՛ ապագա, բոլոր քայլերը սրանց հետ համագործակցելու, Երևանցիների կողմից արժանանալու է պարսավանքի․ ավագանու անդամ

ՔՊ-ի հետ Երևանը չունի՛ ապագա, բոլոր քայլերը սրանց հետ համագործակցելու, Երևանցիների կողմից արժանանալու է պարսավանքի․ ավագանու անդամ

Ձեր ու մեր բոլորիս մայրաքաղաքը գտնվում է մի խմբակի ճիրաններում, ովքեր քաղաքին վերաբերվում են՝ որպես սեփական գրապանները լցնելու միջոց։ Այս մասին գրում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։

«Ձեր կողմից 2023թ մերժվելու արդյունքում, որդեգրել են հետևալ կարգախոսը՝ եկել է Երևանցուց վրեժ լուծելու ժամանակը…

Բոլոր ոլորտներում՝ կանաչապատումից մինչև ասֆալտապատում ու տրանսպորտի «բարեփոխումից» մինչև աղբահանություն ձախողել են։

Թանկացումների հիթ շքերթը շարունակական է լինելու, չկասկածե՛ք կանգ չեն առնելու։

Ավագանու նիստերից ծլկելը դարձրել են իրենց համար փրկօղակ, Երևանին վերաբերվող բոլոր հարցերը մնում են անպատասխան ու լուծումներ չեն տրվում։

Քաղաքացիների քվեն ստացած բոլոր ընդիմադիր ավագանիները, պետք է համախմբվեն ի՛ շահ Երևանի ու պարտադրեն իրենց քայլերով ՔՊ-ին ու հանրապետություն քույր կառույցներին գնալ արտահերթ ընտրության։

ՔՊ-ի հետ Երևանը չունի՛ ապագա, բոլոր քայլերը սրանց հետ համագործակցելու, Երևանցիների կողմից արժանանալու է պարսավանքի։

Միակ լուծումը՝ արտահերթ ավագանու ընտրություններ ու վերջ»։