|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է BRICS-ի երկրների միջև համագործակցության երեք հիմնական ուղղությունները՝ նշելով ասոցիացիայի գործունեության մեջ նոր անդամ երկրների ինտեգրման աշխատանքը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք ամեն կերպ նպաստել ենք մեր պետությունների բազմակողմ համագործակցության խորացմանը երեք հիմնական ուղղություններով՝ քաղաքականության և անվտանգության, տնտեսության և ֆինանսների, մշակութային և հումանիտար շփումներում»,- ասել է պետության ղեկավարը BRICS-ի երկրների նեղ հանդիպման ժամանակ։
Պուտինը նշել է, որ շատ բան է արվում միավորման աշխատանքներին մասնակից նոր երկրների սահուն և առավելագույնս լիարժեք ինտեգրումն ապահովելու համար: