|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ավելի քան 20 պետությունների ղեկավարներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը BRICS-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-24-ը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք արդեն ունենք մոտ 20 հաստատված հրավեր, այսինքն՝ մոտ 20 երկիր հաստատել է իր մասնակցությունը Կազանի գագաթնաժողովին առաջնորդների մակարդակով», - ասել է նա։
Փոխարտգործնախարարի խոսքով՝ այս ցանկը շարունակում է ընդլայնվել։ Դիվանագետը հավելել է, որ կոնկրետ անձանց մասին տեղեկատվությունը կտրամադրվի ժամանակին։