|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Համախմբման խնդիր ո՛չ ժամանակն է դրել, ո՛չ էլ ժողովուրդը»,- «Երկիրին» ասաց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը` ի պատասխան ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությանը, թե ընդդիմությունը համախմբված չէ:
Վ. Կարապետյանը այսօրվա քաղաքական դաշտի միակ ընդդիմություն համարում է ՀԱԿ-ին, որոշ չափով էլ «Ժառանգությանը», թեև նշում է, որ «Ժառանգությունից» ոմն Հակոբյան իր վերջին ասուլիսների ընթացքում ոչ թե իշխանություններին, այլ ՀԱԿ-ին է անընդմեջ քննադատել:
Հարցին, թե ՀԱԿ ներկայացուցիչն այս պահին տեսնո՞ւմ է «Ժառանգություն» կուսակցությանը որպես քաղաքական դաշնակից, Կարապետյանը պատասխանեց. «Դուք տեսե՞լ եք, որ մեր ու «Ժառանգության» նպատակները համընկնեն: Մենք մեր ծրագրերն ունենք, պահանջում ենք արտահերթ ընտրություններ...»: