|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
BRICS-ը, անկասկած, կքննարկի Սիրիայի միանալու դիմումը, եթե երկրի նոր իշխանությունները հաստատեն դա։ Այս մասին TASS վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ ամփոփելով ասոցիացիայում Ռուսաստանի նախագահության արդյունքները։
Ռյաբկովին հարցրել են, թե արդյոք BRICS-ը պատրաստ կլինի քննարկել Սիրիայի դիմումը, եթե երկրի նոր իշխանությունները հաստատեն այն։
«Առանց որևէ կասկածի։ Մենք լրջորեն դիտարկում ենք բոլոր երկրների դիմումները, և Սիրիան բացառություն չէ։ Բայց մենք ոչ մեկին չենք դրդում որևէ բան անել և հարգում ենք ցանկացած ընտրություն։ Ի վերջո, սա չափազանց լուրջ խնդիր է մասնակիցների կազմի առումով որևէ [ֆորմալ] ցուցանիշ հետապնդելու համար»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։
Ավելի վաղ ՌԴ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆարին հայտարարել էր, որ իր երկիրը «լուրջ բանակցություններ է վարում» BRICS-ին միանալու վերաբերյալ։