Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինական բանակը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի Զինված ուժերի հետ՝ ռազմավարական հաղորդակցությունն ու համակարգումն էլ ավելի ամրապնդելու համար. հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Թան Կեֆեյը ռազմական գերատեսչության WeChat ալիքի եթերում։ Նա հավելել է, որ երկու երկրների զինված ուժերը մտադիր են կանոնավոր կերպով համատեղ օդային և ծովային պարեկություն իրականացնել։
Պեկինի և Մոսկվայի հարաբերությունները սառը պատերազմի ժամանակաշրջանի դաշինք չեն, այլ գերազանցում են այս մոդելը, ընդգծել է Թան Քեֆեյը:
«Չինաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունն օրեցօր ամրապնդվում է. Չին-ռուսական հարաբերությունները սառը պատերազմի դարաշրջանի ռազմաքաղաքական դաշինք չեն, դրանք գերազանցում են պետությունների հարաբերությունների այս մոդելը», - ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ CNN-ի լրագրող, ամերիկացի վերլուծաբան Սթիվեն Քոլինսոնը հայտարարել էր, որ Չինաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական կապերի ընդլայնումը լուրջ արտաքին քաղաքական մարտահրավեր կդառնա ԱՄՆ-ի համար։ Նրա կարծիքով, կարճաժամկետ հեռանկարում Չինաստանի 12 կետից բաղկացած խաղաղության առաջարկը Ուկրաինայի վերաբերյալ հիմնականում հակասում է Վաշինգտոնի նպատակներին (որը ենթադրում էր պատիժ Մոսկվային ռազմական գործողության համար), թեև այդ առաջարկը Կիևում աջակցություն ստանալու քիչ հնարավորություն ունի:
Քաղաքագետ Անաստասիա Սլեպովան ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ՝ Չինաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ամրապնդման ֆոնին։ Նա ասել է, որ Վաշինգտոնին անհանգստացնում է այն փաստը, որ Պեկինը ակտիվորեն համագործակցում է ոչ միայն Մոսկվայի, այլև Մինսկի հետ։ Փորձագետը նշեց, որ նման հարաբերությունները կարող են ազդել երեք բարեկամ երկրների միջև դաշինք ստեղծելուն։