|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Վրաստանից Եվրամիություն ապաստան հայցողների թիվը 2024 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է։ Համապատասխան տվյալները հրապարակված են «Եվրոստատի» պաշտոնական կայքում։
1tv.ge-ի հաղորդմամբ, վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ԵՄ գրեթե բոլոր երկրներում Վրաստանից ապաստան հայցողների թիվը նվազել է։ Նշված ցուցանիշը զգալիորեն կրճատվել է Գերմանիայում, որտեղ Վրաստանից ապաստան հայցողների թիվն ամենաբարձրն էր։
«Եվրոստատի» տվյալներով 2024 թվականի առաջին կիսամյակում Գերմանիայում ապաստան է խնդրել Վրաստանի 1395 քաղաքացի։ 2023 թվականի առաջին կիսամյակում այս թիվը կազմել է 5155։ Վրաստանից ապաստան հայցողների թիվը նվազել է այնպիսի խոշոր երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Հունաստանը։