|
Փոխարժեքներ
25 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.32 |
| EUR | ⚊ | € 437.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6885 |
| GBP | ⚊ | £ 505.87 |
| GEL | ⚊ | ₾ 138.82 |
Հայաստան այս տարվա փետրվար ամսին այցելել է 130 հազարից ավելի զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ լավագույն ցուցանիշն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:
Այսպիսով, 2023 թ. փետրվար ամսին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 130 հազար 588: Սա լավագույն ցուցանիշն է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: 2019-ի փետրվարին Հայաստան է այցելել շուրջ 96 հազար, 2020 թվականին՝շուրջ 107 հազար, 2022 թ.` շուրջ 72 հազար զբոսաշրջիկ:
Ընդհանուր առմամբ՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստան է այցելել 290 հազարից ավելի զբոսաշրջիկ։
2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են Ռուսաստանը (52%), Վրաստանը (12%), Իրանը (5%), ԱՄՆ-ն (1%) և Գերմանիան (1%):