Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիտվան Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի և Չեխիայի հետ միասին Եվրահանձնաժողովին (ԵՀ) կոչ է անում արգելել Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի ներմուծումը ԵՄ: Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից։
Նշվում է, որ հինգ երկրների գյուղատնտեսության նախարարների կոչը նախաձեռնել է Լիտվան:
«Մենք խնդրում ենք ԵՀ-ին վերլուծման ենթարկել Ռուսաստանից և Բելառուսից ԵՄ ներմուծվող սննդամթերքը սահմանափակելու հնարավորությունները: Համատեղ...․ կոչով մենք ձգտում ենք լուծել կենսականորեն կարևոր խնդիրը, որը միավորում է մեզ», -հայտարարել է Լիտվայի գյուղատնտեսության նախարար Կյաստուտիս Նավիցկասը:
Նախարարները նամակում պնդում են, թե Ուկրաինայում ռազմական գործողությունները ֆինանսավորվում են ԵՄ հացահատիկ արտահանելուց ստացված Ռուսաստանի եկամուտների հաշվին։ Բացի այդ, ռուսական հացահատիկը, նրանց գնահատմամբ, ճնշում է գործադրում ԵՄ ներքին շուկայի վրա և ուղղակիորեն մրցակցում ԵՄ ֆերմերների արտադրանքի հետ։
Նավիցկասի տվյալներով՝ 2023 թվականին ԵՄ-ն ներմուծել է 437,5 մլն եվրոյի 1,53 մլն տոննա ռուսական հացահատիկ։
ԵՄ գյուղատնտեսության և ձկնորսության նախարարների խորհուրդն այդ առաջարկությունը կքննարկի մարտի 26-ին։